Ակադեմիայի մասին

    Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության բարձրագույն գիտական հաստատությունն է, որը ձևավորվել է հայ ժողովրդի բազմադարյան պատմական, բեղմնավոր գիտական, հարուստ մշակութային ու կրթական ավանդույթների վրա և կոչված է համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն`սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար: about01.jpg
    Հանրապետության անդրանիկ մշակութային, կրթական և գիտական կենտրոնը 1919թ. Ալեքսանդրապոլում (ժամանակավոր) բացված Երևանի պետական համալսարանն էր, որտեղ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին իրագործվում էին գիտական հետազոտություններ կրթության, պատմության, տնտեսագիտության բնագավառներում:
    Երկրորդ հանրապետության հաստատման առաջին իսկ տարիներին`1921թ., Էջմիածնում հինադրվում է պատմամշակութային ինստիտուտը, որը 1925թ. վերանվանվում է Գիտության և արվեստի ինստիտուտի` ակադեմիական բնույթի հաստատություն, որի նպատակն էր զարգացնել բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները: Հետագայում ստեղծվում են բույսերի, կառույցների ու շինանյութերի, երկրաբանության, կուրորտաբանության, ռենտգենաբանության ինստիտուտները, առաջին երկրաշարժագիտական կայանը և այլ գիտական կազմակերպություններ: 

    1935թ. վերոհիշյալ գիտահետազոտական կազմակերպությունների բազայի վրա ստեղծվում է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը, որի նախագահ է դառնում ակադեմիկոս Ֆրանց Յուլիի Լևինսոն-Լեսսինգը:
    1938թ. մասնաճյուղը գլխավորում է ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելին: Այդ տարիներին սկսում են զարգանալ ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունները, Հայաստանը դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն:
    1943թ. նոյեմբերի 10-ին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի 23 հիմնադիր-ակադեմիկոսների թվում էին Մ.Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Համբարձումյանը, Օրբելի եղբայրները և այլք: Հայաստանի ԳԱ առաջին նախագահ է ընտրվում հանրահայտ պատմաբան, արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին
   1947թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ է ընտրվում աշխարհահռչակ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը

Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվում են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում:
    1992 թ. Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա:
    1993 թ. ԳԱԱ նախագահ է ընտրվում գիտության և արտադրության խոշորագույն կազմակերպիչ, պետական գործիչ ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, որի ղեկավարման տարիներին իրականացվում են ակադեմիայի համար նպաստավոր ռեֆորմներ, ընդունվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ԳԱԱ-ն ստանում է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ:
    2006թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում գիտության և կրթության ճանաչված կազմակերպիչ, ռադիոֆիզիկոս ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը:
    2021թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվում ակադեմիկոս Աշոտ Սերոբի Սաղյանը:
    2008թ. հայ ժողովուրդը մեծ շուքով տոնում է ականավոր գիտնական և հայրենասեր, ակադեմիայի շուրջ կեսդարյա նախագահ ակադեմիկոս Վ.Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը, իսկ 2010 թ. սահմանվում է ակադեմիկոս Վ.Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ:
    2011թ. հանրապետության նախագահի հանձնարարությամբ գիտատեխնիկական ներուժի և հիմնարար գիտությունների արդյունքների կիրառական մշակման նպատակաուղղված օգտագործման համար մշակվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը, որը 14.04.2011թ. հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
    Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառները և գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառույցների, միջազգային գիտական կազմակերպությունների հետ, ակտիվորեն մասնակցում միջազգային բազմաթիվ ծրագրերի և մի շարք միջազգային դրամաշնորհային նախագծերի, որոնցից են` EU H2020 BSH, EU H2020 EaP PLUS, EU H2020 EEN Armenia, COSME EEN Armenia: about09.jpg
    ՀՀ ԳԱԱ-ն, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի՝ նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 35-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք՝ 

  • մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք, 
  • ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք, 
  • բնական գիտությունների բաժանմունք, 
  • քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք, 
  • հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք: 

    Որոշ ինստիտուտներ ունեն փորձարարական գործարաններ, փորձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն: Նախագահությանն առընթեր գործում են՝ Հիմնարար գիտական գրադարանը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նաև հիմնարկություններ և օժանդակ ծառայություններ: 
    ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների՝ գիտական խորհուրդներ: 

    ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին ինչպես նաև ակադեմիայի համակարգի գիտական
կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներին
: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ կառավարման կոլեգիալ  մարմինը ԳԱԱ նախագահությունն է՝ բաղկացած 15 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նախագահության բյուրոն: 
    ՀՀ ԳԱԱ բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ նախագահը, փոխնախագահը՝ ակադեմիկոս-քարտուղարները իրականացնում են ԳԱԱ գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը: 

Անձնակազմ

    Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 3800-ից ավելին է, այդ թվում մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 29 ակադեմիկոս, 43 թղթակից անդամ, 5 պատվավոր անդամ, 115 արտասահմանյան անդամ և 43 պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում, որպես կանոն, ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:


Համագործակցություն գիտական կազմակերպությունների հետ

  • Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН) (1993թ.-ից)
  • Գիտության միջազգային խորհուրդ (ICS)
  • Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա (ALLEA) (2012թ.-ից)
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1993թ.-ից)
  • Ուկրաինայի գիտությունների ակադեմիա (1993թ.-ից)
  • Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա (1995թ.-ից)
  • Թուրքմենստանի գիտությունների ակադեմիա (1995թ.-ից)
  • Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիա (1997թ.-ից)
  • Լիտվայի գիտությունների ակադեմիա (2012թ.-ից)
  • Ռումինիայի գիտությունների ակադեմիա (2013թ.-ից)
  • Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոն (CNRS)
  • (2009թ.-ից)
  • Չինաստանի գիտությունների ակադեմիա (1998թ.-ից)
  • Մոլդովայի գիտությունների ակադեմիա(2013թ.-ից)
  • Ավստրիայի գիտությունների ակադեմիա (2017թ.-ից)
  • Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիա (2017թ.-ից)
  • Հնդկաստանի գիտությունների ակադեմիա (2002թ.-ից)
  • ՌԴ Հարավային գիտական կենտրոն (2004թ.-ից):

Համագործակցություն հիմնադրամների հետ

  • Հայկական ընդհանուր բարեգործական միություն
  • «Հայաստան» հիմնադրամ
  • «Փյունիկ» հիմնադրամ
  • Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ (ANSEF)
  • Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ISTC)
  • Եվրամիության 7-րդ շրջանակային ծրագիր (EU FP7)
  • Նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունների գիտնականների հետ համագործակցության խթանման միջազգային ասոցիացիա (INTAS)
  • Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամ
  • Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամ

Համատեղ լաբորատորիաներ

  • ՌԳԱ մակաբուծաբանության ինստիտուտում գործում է վերջինիս և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի համատեղ փորձարարական Մակաբուծաբանության լաբորատորիան
  • ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը ստեղծել են միացյալ միջազգային 09-ԼԻԱ-002 (SNRS-LIA) լաբորատորիան
  • Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Բուրգունդիայի (Ֆրանսիա) համալսարանի հետ համատեղ ստեղծել է միջազգային միացյալ լաբորատորիա
  • Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Լիոն-1 Կլոդ Բեռնար (Վիլուրբան) համալսարանի հետ համատեղ ստեղծել է միջազգային միացյալ լաբորատորիա
  • Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Լիոնի համալսարանի (Ֆրանսիա) հետ համատեղ ստեղծել է միջազգային միացյալ լաբորատորիա:

Նախագահներ

ԽՍՀՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ (1935-1943 ԹԹ.)
ՀԽՍՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ (1943-1992 ԹԹ.)
 

  ՀՈՎՍԵՓ ԱԲԳԱՐԻ ՕՐԲԵԼԻ
(20.03.1887 – 02.02.1961)

ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահ 1938-1943թթ.
ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ 1943-1947թթ.

Մասնագիտություն` արևելագիտություն, կովկասագիտություն,
հնագիտություն, բանասիրություն
  ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
(18.09.1908 – 12.08.1996)

ՀԽՍՀ ԳԱ նախագահ 1947-1993թթ.

Մասնագիտություն` տեսական աստղաֆիզիկա, աստղագիտություն 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ (1992 ԹՎԱԿԱՆԻՑ)

  ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ
(18.09.1923 – 10.01.2010)

ՀՀ ԳԱԱ նախագահ 1993-2006թթ.

Մասնագիտություն` էլեկտրոնային հաշվողականտեխնիկա, 
կառավարման ավտոմատացված համակարգեր 
about05n.jpg
  ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(01.05.1936)

ՀՀ ԳԱԱ նախագահ 2006-2021թթ.

Մասնագիտություն` քվանտային ռադիոֆիզիկա, 
գերհաղորդականության կիրառական պրոμլեմներ, 
ռադիոաստղագիտություն
  ԱՇՈՏ ՍԵՐՈԲԻ ՍԱՂՅԱՆ
(07.04.1957)

ՀՀ ԳԱԱ նախագահ 2021թ.-ից

Մասնագիտություն` Կենսատեխնոլոգիա, կենսաօրգանական քիմիա

Փոխնախագահներ

Համբարձումյան Վիկտոր Համազասպի       (1943-1947)
Գուլքանյան Վարդան Հովհաննեսի       (1943-1950)
Իոսիֆյան Անդրանիկ Ղևոնդի       (1950-1954, 1981-1986)
Ներսիսյան Մկրտիչ Գեղամի       (1950-1959)
Մնջոյան Արմենակ Լևոնի       (1954-1961)
Հարությունյան Նագուշ Խաչատուրի       (1960-1961)
Հովհաննիսյան Աբգար Ռուբենի       (1960-1963, 1967-1986)
Բունիաթյան Հրաչյա Խաչատուրի       (1961-1967)
Կարինյան Արտաշես Բալասիի       (1963-1965)
Մկրտչյան Սերգեյ Սեդրակի       (1967-1971)
Մերգելյան Սերգեյ Նիկիտայի       (1971-1974)
Համբարձումյան Սերգեյ Ալեքսանդրի       (1974-1977)
Միրզաբեկյան Էմիլ Հայկի       (1976-1980)
Ֆանարջյան Վիկտոր Բարդուղիմեոսի       (1978-1990)
Գալոյան Գալուստ Անուշավանի       (1986-1988, 1990-1994)
Սեդրակյան Դավիթ Մհերի       (1990-1994)
Սարգսյան Յուրի Լևոնի       (1994-1995)
Սարգսյան Գագիկ Խորենի       (1994-1998)
Բրուտյան Գևորգ Աբելի       (1994-2002)
Գաբրիելյան Էմիլ Սամսոնի       (1994-2006)
Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի       (2000-2006)
Ղազարյան Էդվարդ Մուշեղի       (2004-2006)
Շուքուրյան Յուրի Հայկի       (1995-2021)
Մաթևոսյան Հրանտ Հենրիկի       (2021- մինչև օրս)

Ակադեմիկոս-քարտուղարներ

Գուլքանյան Վարդան Հովհաննեսի       (1950-1956)
Կասյան Մարտին Հովհաննեսի       (1956-1958)
Բունիաթյան Հրաչյա Խաչատուրի       (1958-1961)
Մկրտչյան Սերգեյ Սեդրակի       (1961-1967)
Դավթյան Գագիկ Ստեփանի       (1967-1971)
Բակունց Սևադա Ալեքսանդրի       (1971-1979)
Գալոյան Գալուստ Անուշավանի       (1979-1986)
Սեդրակյան Դավիթ Մհերի       (1986-1990)
Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի       (1990-2004)
Ղազարյան Էդվարդ Մուշեղի       (2004-2006)
Հարությունյան Բաբկեն Հարությունի       (2007-2008)
Շահինյան Արամ Արտաշեսի       (2008-2011)
Մաթևոսյան Հրանտ Հենրիկի       (2011- 2021)
Իշխանյան Արթուր Միքայելի       (2021- մինչև օրս)