ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
COVID-19
Հաղթահարելով հեռավորությունն ու մեկուսացումը

    2020 թվականն իր հետ բերել է համաշխարհային աննախադեպ մարտահրավեր՝ COVID-19 համավարակը, որի արդյունքում գրեթե բոլոր երկրները բախվել են սովորական կենսակերպի առկախման հետ։ Այս ամենից անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Արդյունքում, ս.թ. մարտի 16-ից երկրում հայտարարվեց արտակարգ դրություն՝ բերելով բնակչության մեծ մասի ինքնամեկուսացմանը անորոշ ժամանակով։ Որպես հետևանք տասնյակ հազարավոր դպրոցականներ, ուսանողներ և գրասենյակային աշխատողներ ստիպված անցել են հեռավար ուսուցման կամ հեռահար աշխատանքի։ Դա հնարավոր է դարձել արդի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ։
    Հայաստանի հետազոտական և կրթական համակարգչային ցանցը՝ ASNET-AM-ը, արտակարգ դրությանը ի պատասխան առաջին իսկ օրից առաջարկել է իր ցանցային լուծումները՝ հարկադրական ինքնամեկուսացման մեջ հայտնված դպրոցականների, ուսանողների և աշխատակիցների համար։ Մենք առաջարկում ենք ծառայություններ barev.asnet.am, meet.asnet.am և edu.asnet.am հարթակների միջոցով։ Դրանց շնորհիվ հնարավոր է դառնում միավորել վիրտուալ հարթակում, իրարից բաժանված գործընկերներին, դպրոցականներին և ուսանողներին։
    Հաշվի առնելով աշխարհի զարգացման արդի միտումները՝ հետագայում առցանց ուսուցման և աշխատանքի ոլորտները գնալով կընդլայնվեն։ Ներկա համավարակն ընդամենը արագացրել է այդ գործընթացը։ ASNET-AM-ի ծառայություները կարող են ապագայում դառնալ Հայաստանում ներկայումս օգտագործվող տարբեր գլոբալ լուծումների, որոնք, որպես կանոն, սահմանափակ են և խոցելի, այլընտրանք՝ ապահովելով գործնականում անսահմանափակ, արագագործ և անվտանգ լուծում ուսման, հետազոտության և աշխատանքի համար։
    Ներկայումս այդ ծառայությունները օգտագործվում են շուրջ 1000 օգտվողների կողմից, որոնց թվում են դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ հետևյալ հաստատություններից`
  • Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիր,
  • № 110 հիմնական դպրոց,
  • № 50 հիմնական դպրոց և դպրոցին կից շախմատի ակադեմիա,
  • ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն,
  • Երևանի պետական հումանիտար քոլեջ,
  • մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և կենտրոններ։
    ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, որն ապահովում է ASNET-AM ցանցի սպասարկումը և զարգացումը, նախատեսում է պետական, մասնավոր և օտարերկրյա ներդրումների և ողջ գիտական ներուժի շնորհիվ շարունակել զարգացնել ցանցի հնարավորությունները և ծառայությունների թիվը (https://www.asnet.am):

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 181 816

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: