ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ստեփան Եսայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
24/01/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը։ Այն նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ին ամյակին։ Մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, գեղագիտական հայացքները: Հեղինակը կազմել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկն ու կոմպոզիտորի մասին առկա մատենագիտությունը, գիտական շրջանառության մեջ դրել կոմպոզիտորի անձնական արխիվում պահվող կարևոր վավերագրեր և լուսանկարներ։

Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը, գրախոսներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24․01․2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/01/2025

«Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը` լեգենդար կոմպոզիտորի 86-ամյակի առթիվ
style.news.am
30/01/2025

Ի գիտություն Erasmus+ ծրագրերի շահառուների և շահագրգռված դիմող կազմակերպությունների
hesc.am
29/01/2025

Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է. Ժաննա Անդրեասյան
hesc.am
29/01/2025

Մարդու համար ի՞նչ վտանգներ է պարունակում անասնապահության մեջ հակաբիոտիկների կիրառումը. Դավիթ Պիպոյան
med.news.am
Կայքը հաճախել են
7 220 258

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:00, 04/02/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: