National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
08/01/2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 7-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։

Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:

Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:

Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1974 թվականին Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ 1978 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն տարում Երևանում աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1980-1981 թվականներին որպես հրավիրված հետազոտող աշխատել է Հունգարիայի ԳԱ քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: 1987 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում,  ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1985-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր ինստիտուտում կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների` նոր գիտական ուղղության զարգացման նպատակով: 2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1990 թվականից ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը նվիրված ծրագրերին՝ ունենալով մեծ ներդրում Ստեփանակերտում քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի հիմնադրման գործում: Լևոն Թավադյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայկական պետական մանկավարժական համալսարաններում:

Լևոն Թավադյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի բնագիտության խորհրդի նախագահ, ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդամ, քիմիա-կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հանձնաժողովի անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ:

2011 թվականին Լևոն Թավադյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

2014 թվականից եղել է «Mediterranean journal of chemistry», 2015 թվականից՝ «Горение и взрыв», 2016 թվականից՝ «Вода и экология» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:

2011 թվականին Լևոն Թավադյանին շնորհվել է ՀՀ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի  հիշատակի» շքանշան, 2012 թվականին դարձել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մրցույթի դափնեկիր: 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Լևոն Թավադյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Ակադեմիկոս Թավադյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ նրա գիտական ժառանգությունը կուղղորդի սերունդներին։

Լևոն Թավադյանի  հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

ՀՀ ԳԱԱ նախագահություն
08.01.2025թ.


Notices
Publications in Press
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
This site has been visited
7 206 613

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:58, 17/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am