National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
26/12/2024
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի հիմնադիր համաժողովին

Սույն թվականի դեկտեմբերի 16-17-ը ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի հիմնադիր համաժողովին։ Համաժողովին մասնակցել են Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի գիտական, կրթական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 

ՀՀ ԳԱԱ պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։

ԵԱՏՄ անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհուրդը նպատակ ունի ձևավորել արդյունավետ մեխանիզմներ էկոլոգիական մարտահրավերների լուծման համար:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «Ժամանակակից հասարակության մեջ համակարգային բնապահպանական խնդիրների լուծումը հնարավոր չէ առանց մեր երկրների գիտնականների ջանքերի միավորման։ Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կդառնա գիտական առաջընթացի և բնապահպանական բարեկեցության հիմք։ Միասին մենք կարող ենք ստեղծել պայմաններ կյանքի որակի բարելավման համար»։

Ակադեմիկոս Սաղյանի առաջարկով նորաստեղծ խորհրդի նախագահ ընտրվեց Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկին։

«Մեր խորհրդի նպատակն է կայուն գիտատեխնիկական հարթակի ձևավորումը, համատեղ նախաձեռնությունների մշակումը շրջակա միջավայրի պաշտպանության գործում, ինչպես նաև մեր երկրների միջև գիտական համագործակցության ամրապնդումը»,- նշեց Ալեքսանդր Կիլչեվսկին։

Աշոտ Սաղյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ համակարգի բնապահպանական ուղղվածության կառույցները ներգրավված են ԵՄ և ԵԱՏՄ գիտական ծրագրերում, որոնք նպատակաուղղված են բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ կառույցներում իրականացվող հետազոտությունները, անդրադարձավ ՌԴ գիտական կառույցների հետ համագործակցությանը։

Ակադեմիկոս Սաղյանն անդրադարձավ ռազմական հակամարտությունների բացասական ազդեցությանն էկոհամակարգերի վրա։ «Հողերի տասնյակ հեկտարներ ոչնչանում են: Յուրաքանչյուր արկի պայթյուն բերում է հողի քիմիական կառուցվածքի փոփոխության։ Սրա մասին են վկայում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց անմիջական ականատեսն են եղել նրա բնակիչները՝ իմ հայրենակիցները։ Հողային ռեսուրսների արդյունավետ վերականգնման համար անհրաժեշտ է իրականացնել մասնագիտացված գիտական հետազոտություններ՝ ուղղված աղտոտման հետևանքների վերացմանը։ Լեռնային Ղարաբաղի գիտական կենտրոնում ՀՀ ԳԱԱ աջակցությամբ սկսվել էին այս ոլորտում գիտական հետազոտությունները, որոնք, ցավոք, կասեցվեցին հայտնի իրադարձությունների պատճառով։ Քանի որ այլ տարածաշրջաններ ևս կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նման ուսումնասիրություններին։ Դա կպահանջի զգալի ժամանակ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Հակառակ դեպքում հողի բնական վերականգնումը կարող է անշրջելի լինել», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26․12․2024թ․


Notices
Publications in Press
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
This site has been visited
7 189 091

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:38, 27/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am