ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
24/12/2024
ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ժաննա Հովակիմյանը

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը։ 

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։ Ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ներպետական և միջազգային կառույցների հետ։ Առկա խնդիրներից է ինստիտուտի և բուսաբանական այգիների ենթակառուցվածքների տեխնիկական վերազինումը։

Ժաննա Հովակիմյանը թվեց այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են ինստիտուտի զարգացման համար։ «Մենք պետք է պահպանենք և զարգացնենք ինստիտուտի ավանդական առաջատար մասնագիտական ուղղությունները, իրականացնենք ՀՀ ֆլորայի և էկոհամակարգերի in situ և ex situ պահպանության հարցերի հետազոտում, զարգացնենք համագործակցությունը հանրապետական և միջազգային գիտակրթական հաստատությունների հետ, ստեղծենք նոր կապեր, մշակենք ներգրավման մեխանիզմներ երիտասարդ կադրերին ներգրավելու համար, ավելացնենք միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրությունների քանակը։ Մեր նպատակներից է «Թախտաջանիա» գիտական ամսագրի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին», - ասաց Ժաննա Հովակիմյանը։

Ժաննա Հովակիմյանը 1999թ․ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը։ 1999-2009թթ․ դասավանդել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում։ 2003թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009թ․ ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 2009-2010 թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնում։ 2009թ-ից մինչ այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի «Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի» բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2023թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022թ․ հունվարից ինստիտուտի գիտական խորհրդի և 035 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է։ 

Ժաննա Հովակիմյանի աշխատանքների գիտական ուղղվածությունը բույսերի էկոֆիզիոլոգիան է։ Նա զբաղվել է Հայաստանում տարածված արժեքավոր ուտելի և համեմունքային բույսերի, ինչպես նաև անտառահատումների հետևանքով խոշորառէջ կաղնու էկոֆիզիոլոգիական և կենսամորֆոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությամբ: Ներկայիս գիտական հետազոտությունները նվիրված են Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետերում և բուսաբանական այգիներում աճող հազվագյուտ և վտանգված կարմիր գրքային բուսատեսակների մոնիթորինգի և հարմարվողականության էկոֆիզիոլոգիական հատկանիշների գնահատման հարցերին։ 

Ժաննա Հովակիմյանը 51 գիտական հրապարակումների հեղինակ է, որից 4-ը՝ մենագրություն: Նա 3 գյուտի արտոնագիր ունի։ 2023թ․ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ-ի հոբելյանական 80-ամյակի ոսկե հուշամեդալով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.12.2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
Կայքը հաճախել են
7 186 801

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:03, 25/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: