ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
02/12/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Պետրոս Ալահայտոյան-90» հոբելյանական գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պետրոս Ալահայտոյան-90» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված երաժշտագետ, բանահավաք, խմբավար ու հասարակական գործիչ Պետրոս Ալահայտոյանի ծննդյան 90-ամյակին։ Հոբելյանական գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը Պետրոս Ալահայտոյանին անվանեց հայ ժողովրդական երաժշտության, ոչ նյութական մշակութային ժառանգության պահապան։ նա ընդգծեց, որ Պետրոս Ալահայտոյանը եղել է Կոմիտասի սան Բարսեղ Կանաչյանի աշակերտը։ Ցեղասպանության 70-րդ և Կոմիտասի մահվան 50-րդ տարելիցների կապակցությամբ նա լծվել է ազգանպաստ մնայուն աշխատանքի. 1985 թվականից այցելել է Եվրոպայի, Արևելքի և ԱՄՆ-ի հայկական համայնքներ, ծերանոցներ՝ ձայնագրելով կարևոր ազգագրական և փաստագրական նյութեր: 2022 թվականին իր բացառիկ հավաքածուն՝ 450 տուփ մագնիտոֆոնային ձայնագրություն և 126 տուփ մագնիտոֆոնային ժապավեն, Պետրոս Ալահայտոյանը նվիրաբերել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտին։ «Այս հավաքածուն կարևոր շտեմարան է ոչ միայն արվեստագիտական, ֆոլկլորագիտական, բանահյուսական, այլև ցեղասպանագիտական  հետազոտությունների համար», - նշեց Աննա Ասատրյանը:

Պետրոս Ալահայտոյանի հետ ընկերության մասին պատմեց և հիշողություններով կիսվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ «Պետրոսը շատ բարի մարդ էր և այնքան անսովոր գիտական ճանապարհ էր անցել։ Նա տրվել էր այս երգերի հավաքագրմանը։ Երբ իր գիրքը լույս տեսավ՝ ես այդպիսի կապ մարդու և գրքի միջև չէի տեսել, գիրքն իր զավակն էր։ Ավելի շատ երաժիշտ էր, գիտական միտքն իր խորքերում էր։ Այս գիտաժողովը նորովի է արժևորում այն, ինչ արել է Պետրոս Ալահայտոյանը՝ գիտական լուրջ տարածք ստեղծելով իր աշխատանքի, իր անձի հանդեպ», - ասաց մաեստրո Մանսուրյանը։
Պետրոս Ալահայտոյանի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Անի Հակոբյանը։ Նա նշեց, որ Պետրոս Ալահայտոյանի ամբողջ հավաքածուն՝ նվիրված Արվեստի ինստիտուտին, ամբողջությամբ թվայնացվել է, իսկ շուրջ 400 տուփ ժապավեն նաև անձնագրավորվել է։

Անի Հակոբյանը հանդես եկավ «Պետրոս Ալահայտոյանի բանահավաքչական հունձքը և դրա ճակատագիրը» զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը ներկայացրեց «Կիլիկիան Հայաստանի պատմական երգերը Պետրոս Ալահայտոյանի ձայնագրություններում» զեկույցը։

Ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լուսին Օրդուխանյանն ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթի մեներգիչ Աբել Աբելյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․12.2024թ.

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 166 736

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  21:55, 03/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: