ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
22/11/2024
«Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը Երևանում է համախմբել տարբեր երկրների առաջատար գիտնականների

Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը։ Գիտաժողովը նվիրված է զանգվածային միջուկների սառը միաձուլման ռեակցիաների հայտնաբերման 50-ամյակին, որը տեղի է ունեցել 1974 թվականին՝ Դուբնայում, հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Այս մեթոդը թույլ տվեց Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար լաբորատորիաներին առաջին անգամ սինթեզել 107-ից մինչև 113 ատոմային թվերով տարրեր։

Գիտաժողովին մասնակցում են առաջատար գիտնականներ Բուլղարիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Մեզ համար պատիվ է ողջունել միջազգային ճանաչում ունեցող գիտնականների ՀՀ ԳԱԱ նախագահությունում։ Ակադեմիան միշտ համախմբել է աշխարհի տարբեր երկրների գիտնականների և միջազգային գիտական հանրության մաս է», - ասաց ակադեմիկոս Սաղյանը։ 

Աշոտ Սաղյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ կառուցվածքն ու դերը։ ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է համաշխարհային նշանակության կարևոր հետազոտություններ աստղաֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և մի շարք այլ ուղղությունների ոլորտներում: Ակադեմիան արձանագրում է նշանակալի ձեռքբերումներ, արդյունավետ համագործակցում է Հանրապետության բուհերի և պետական կառույցների, ինչպես նաև միջազգային գիտական կազմակերպությունների հետ։ Համագործակցության պայմանագրեր են կնքվել ավելի քան 28 երկրների ակադեմիաների հետ: ՀՀ ԳԱԱ ինստիտուտներն ակտիվորեն մասնակցում են եվրոպական շրջանակային ծրագրերին, մասնավորապես՝ «Հորիզոն 2020» և «Հորիզոն Եվրոպա ISTC, TEMPUS, ANSEF, NATO, BMBF։ Ակադեմիայի արտասահմանյան անդամների թվում են ավելի քան 100 հայտնի գիտնականներ աշխարհի առաջատար գիտական կենտրոններից։  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։ «Երևանում ավանդաբար հանդիպում ենք մեր ընկերներին և գործընկերներին։ Այսօր ունենք մասնակիցներ Եվրոպայից, Ասիայից, ԱՄՆ-ից։ Սառը միաձուլման ռեակցիաների հայտնաբերման 50-ամյակը  խորհրդանշական է ոչ միայն մեր ինստիտուտի, այլ նաև միջուկային ռեակցիաներով զբաղվող համաշխարհային լաբորատորիաների համար։  Սա շատ կարևոր հանդիպում է մեզ համար, և պետք է պահպանվի գերծանր տարրերի սինթեզի և հատկությունների հետազոտության արդյունքները քննարկելու ավանդույթը», - ասաց ակադեմիկոս Տրուբնիկովը։

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի պատմական անցյալը, անդրադարձավ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գիտական նվաճումներին՝ շեշտելով մեծանուն գիտնականի դերը միջուկային ֆիզիկայի զարգացման գործում։  

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը հանդես եկավ «Զանգվածային միջուկների սառը միաձուլում» զեկուցմամբ: «Սառը միաձուլման հայտնագործությունն արդեն փոխարինվել է ուրիշներով. հայտնաբերվել են ավելի ծանր տարրեր: Սկզբում Դուբնայում գիտնականներն աշխատում էին այս մեթոդով, հետո միացան և շատ արդյունավետ աշխատեցին բազմաթիվ լաբորատորիաներ ամբողջ աշխարհից։ Այս թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացավ, ի հայտ եկան նաև նոր հնարավորություններ ու նոր գաղափարներ։ Այս առումով, սառը միաձուլումը արհեստական տարրերի սինթեզի պատմության ուղու միայն մի մասն է, երբ մարդը սկսեց անել այն, ինչ անում է բնությունը, բայց այլ կերպ՝ հիմնվելով առկա բոլոր գիտելիքների վրա», - ասաց Յուրի Հովհաննիսյանը։

Շվեդիայի Լունդի համալսարանի հետազոտող Փիթեր Մոլլերը հանդես եկավ «Կարևոր տեսական զարգացումների ժամանակացույց, որը տանում է դեպի ծանր տարրերի կայունության մեր ներկայիս պատկերացումները» զեկուցմամբ։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 23-ը ներառյալ։ Կներկայացվեն զեկուցումներ՝ նվիրված գերծանր տարրերի սառը միջուկային միաձուլմանը, ծանր իոններով միջուկային ռեակցիաներին, ֆիզիկական և քիմիական հատկություններին։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.11.2024թ․

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 157 214

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:12, 22/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: