National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
14/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում նշանավորվեց գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակը

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը։

Սերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։ Իր աշխատությունների համար ակադեմիկոս Սարինյանն արժանացել է բազմաթիվ պարգևների և պատվավոր կոչումների։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց․ «Սարինյանը ֆենոմենալ գրականագետ էր։ Նա կարևորում էր գրական գործի ստեղծման գրականագիտական-գեղագիտական կարևոր սկզբունքները, նաև այն, որ գրական երկը պետք է ուղղորդի կյանքը և ունենա գաղափարական հենք։ Նրա գիտական ժառանգությունը վիթխարի է, և մենք պետք է գնահատենք և արժևորենք այն»։

Սերգեյ Սարինյանը 1952 թվականից աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի ավարտը ղեկավարել է Հայ նոր գրականության բաժինը։ Սարինյանի ղեկավարությամբ լույս են տեսել «Հայ նոր գրականության պատմության» 5 հատորները, որոնց համար նա ստացել է ՀՍԽՀ պետական մրցանակ: «Այդ տասնյակ տարիների ընթացքում Սարինյանը ստեղծել է ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Իր հարցազրույցներում Սերգեյ Սարինյանը նշել է, որ Գրականության ինստիտուտը կարևոր դեր է կատարել գրականագիտական մտքի զարգացման գործում: Անշուշտ, այդ հարցում մեծ է նաև բազմավաստակ գիտնականի ներդրումը: 50-ականների սկզբից նա մտավոր-գրական կյանքի ոլորտում էր, մշտապես ուսումնասիրում էր հայ և համաշխարհային գրականությունը, յուրացնում տարբեր ուսմունքներ: Գրականությունը հոգեբանական, փիլիսոփայական լայն պարագծերում դիտարկելը հնարավորություն էր տալիս գիտնականին վերագնահատել մեր հոգևոր արժեքները, իսկ հետազոտողից պահանջել գիտական խորագույն, հմուտ ու նրբանկատ վերլուծություն, զգաստ գրելաոճ, գեղարվեստական ճաշակ, հայացքի ուղղություն, անհատական դրոշմ, տեսական գիտելիքներ», - ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս գնահատելու Սերգեյ Սարինյանի գիտական ժառանգությունը, հայագիտության զարգացման գործում նրա ունեցած դերը, ստեղծած գրականագիտական դպրոցը։ Այն հարթակ է նաև անդրադառնալու գրականագիտության արդիական հիմնախնդիրներին։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը նշեց, որ Սերգեյ Սարինյանի գիտական աշխատությունները սերունդներ են կրթել և ուղենիշային են ապագա մասնագետների համար։

Գիտաժողովի ժամանակ ցուցադրվեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի պատրաստած ֆիլմն ակադեմիկոս Սարինյանի կյանքի ու գործունեության մասին։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Այս օրերին կրթական և գիտական հաստատությունների մասնագետները կներկայացնեն Սերգեյ Սարինյանի գրականագիտական ժառանգությանը նվիրված զեկուցումներ։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.11.2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 155 843

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:00, 19/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am