National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
14/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը նշեց․ «Այս տարի լրանում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակել են զարգանալ առողջ և կայուն կերպով, շահավետ շարունակական համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր արդյունքներ է գրանցել, իսկ հայ-չինական բարեկամության գաղափարը թափանցել է մեր ժողովուրդների հոգու մեջ։ Որպես լավ բարեկամ և գործընկեր Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել արդիականացման և զարգացման իր փորձով, խորացնել փոխշահավետ համագործակցությունը և աջակցել Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի կենսապահովման բարելավմանը։ Հույս ունենք ամրապնդել համագործակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում», - ասաց Չըն Մինը։ 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը նշեց, որ Չինաստանի արդիականացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության զարգացման համար։ «Չինաստանի արդիականացումն էականորեն ազդել է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացների վրա, փոխել համաշխարհային տնտեսության կառուցվածքը և գլոբալիզացիայի ընթացքը։ Հնարավոր չէ այսօր հասկանալ Հայաստանի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը, վերջինիս վերաձևակերպման միտումներն առանց ըմբռնելու դրա վրա Չինաստանի աճող ազդեցությունը», - ասաց դեսպան Վահե Գևորգյանը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի ներկայացուցիչ Ջոնի Մելիքյանը նշեց․ «Այսօր չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համագործակցության նոր հնարավորություններ է բացում լոգիստիկայի և ենթակառուցվածքների ոլորտում։ Հայաստանն աշխատում է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքների արդիականացման նախագծի իրականացման վրա։ Այս առումով, երկու նախաձեռնություններն էլ կարող են փոխկապակցվել և լավ հիմք դառնալ Երևանի և Պեկինի միջև համագործակցության առավել ամրապնդման համար»։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց․ «Հայ չինական գիտական կապերի զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Ակադեմիայի համակարգի շատ ինստիտուտներ ունեն համագործակցության լավ կապեր բարեկամ Չինաստանի գիտական կենտրոնների հետ։ Արևելագիտության ինստիտուտը հայ-չինական բարեկամության խթանող առաջամարտիկներից է։ Ինստիտուտն ունի արդեն կնքված երկու պայմանագիր Չինաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի հետ»։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը նշեց․ «Չինաստանը ձգտում է ստեղծել ընդհանուր բարգավաճման աշխարհ։ Մեր գիտաժողովը հասցեարգրված է Հայաստան-Չինաստան հարաբերություններին, ինչը կարող է դիտարկվել նաև չինական արդիականացման տեսանկյունից»։ 

Միջոցառման շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը քննարկեցին ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի գիտական կառույցների միջև իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․11․2024թ․

Photogallery

Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 155 881

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:00, 19/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am