ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
06/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակին։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ Պարույր Սևակի թողած ժառանգությունը բազմաշերտ է, և այս գիտաժողովը հնարավորություն է մանրամասն անդրադառնալու մեծ բանաստեղծի գիտական և գրական գործունեությանը։ «Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերարժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է», - ասաց նախարարը։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց Պարույր Սևակի անցած ուղին որպես գիտնական, գրականագետ, հասարակական գործիչ, նրա գործունեությունը Հայկական ԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ «Մեր խնդիրն է այսօրվա չափանիշներով մեկ անգամ ևս արժևորել Պարույր 

Սևակի թողած հարուստ ժառանգությունը՝ և՛ գրական, և՛ գիտական, որպեսզի իրազեկվի այսօրվա սերունդը Սևակի համամարդկային և հայրենասիրական գաղափարներին, հայ մարդու քաղաքակրթական մակարդակը բարձրացվի այդ գաղափարների հիմքի վրա և այդ ամենը՝ ի շահ մեր պետականության հզորացման և զարգացման», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության 

ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանն իր ելույթում ասաց․ «Պարույր Սևակն ի ցույց դրեց ստեղծագործող մարդուն բնորոշ հոգեկան վիճակները, արդարություն և ճշմարտություն որոնող անհատի մտատանջանքները: Սևակի որոնածը լույս էր, լույս՝ դարերի համար, լույս՝ իր ազգի համար, լույս՝ մարդկության համար: Սևակի որոնածը կյանքը հրաշք դարձնող զնգոցն էր բահի, պտղավորումը՝ այգու, փոշոտումը՝

արտի, սեղանի վրա դրված ցորենհացը՝  հունցված ազնիվ թթխմորով, անխարդախ գինին՝ մարդու սիրտը երգով լցնող: Սևակը, անշուշտ, ոչ միայն գտել, այլև մեզ համար բանաձևել էր այդ ամենը չկորցնելու ճանապարհը, այն է՝ կարողանալ մաքրվել, ինքնամաքրվել «այնպես, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում»», - ասաց Հերիքնազ Որսկանյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։ 

«Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Պարույր Սևակի տուն-թանգարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11.2024թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
29/10/2024

Ամփոփվել են 2 մրցույթների արդյունքներ․ ֆինանսավորման է երաշխավորվել 7 նախագիծ
hesc.am
26/10/2024

На территории крепости Джрадзор в Армении археологи обнаружили храм урартского периода. Что показали раскопки?
mir24.tv
Կայքը հաճախել են
7 144 791

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:41, 06/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: