ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
21/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» թեմայով Համահայկական բնագիտական կրթական VII գիտաժողովը։ Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը։

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ, մանկավարժներ, առաջատար մասնագետներ ՀՀ գիտական և կրթական կառույցներից։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Ներկայում ամբողջ աշխարհում զարգացում է ապրում գիտության հանրամատչելիացման ուղղությունը։ Դեռ դպրոցից աշակերտը պետք է հասկանա՝ ուր գնա և ինչ մասնագիտություն ընտրի։ Այդ ցանկությունը պետք է 

դպրոցում առաջանա։ Մենք ևս պետք է առաջ տանենք այս ուղղությունը և զարգացնենք գիտություն-կրթություն կապը, ԳԱԱ ինստիտուտների և ԲՈՒՀ-երի հնարավորությունները տանենք դեպի դպրոց և ուսուցիչների միջոցով օգնենք աշակերտներին», - ասաց Աշոտ Սաղյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը նշեց` սույն գիտաժողովի հարթակն իր մասնագիտական ներուժով եզակի է նման խնդիրներ քննարկելու համար։ «Գիտության հանրամատչելիացումը մեր ժամանակներում խիստ պահանջված է։ Այս խնդրի լուծման կարևոր բանալիներից մեկը գտնվում է կազմակերպված ուսուցման տիրույթում՝ դպրոցում և համալսարանում։ Մասնավորապես, բնական 

գիտությունները, լինելով քաղաքակրթական զարգացումների հիմքում և դառնալով համամարդկային մշակույթի կարևոր մաս, այժմ, կարծես, չունեն այն ձգողական ուժը, որի շնորհիվ հատկապես նոր սերունդը ցանկանա ծանոթանալ նրա գաղտնիքներին և իր հերթին բացի բնության անհայտ գաղտնարանները։ Գիտության հանրամատչելիացման գործընթացը մենք դիտարկում ենք որպես գիտության հիմունքների արդյունավետ ուսուցման կարևոր պայմաններից մեկը», - ասաց Կամո Աթայանը։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը նշեց․ «Մեր ակադեմիան պետք է դառնա գիտության հանրահռչակման և տարածման գլխավոր կենտրոն։ Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ որպես գիտության և տեխնոլոգիաների երկիր։ Կարծում եմ՝ գիտական առումով ակադեմիայի դերն աճելու է և դառնալու է որոշ հարցերում հանգուցային։ Ըստ իս՝ սա կարևորագույն 

սկիզբն է, որի արդյունքում առավել արդյունավետ աշխատող փորձագիտական համայնքը՝ գիտնականներ, առաջատար մանկավարժներ, հետազոտողներ, համախմբվելու են ԳԱԱ-ի շուրջ, և մենք կկարողանանք կոտրել այն կարծրատիպերը, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են գիտության նկատմամբ։ Պետության հզորացման ամենակարևոր հանգամանքը կիրթ հասարակությունն է», - ասաց Հայկ Սարգսյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ, մանկավարժներ և մասնագետներ՝ ներկայացնելով ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, մաթեմատիկայի, քվանտային մեխանիկայի, տիեզերագիտության, երկրաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնախնդիրներն ու արդի հետազոտությունները, ինչպես նաև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի,  

ֆիզիկայի, աստղագիտության և բնագիտության, կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները։ Երկօրյա գիտաժողովի մասնակիցները քննարկեցին և մշակեցին գիտության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրների լուծման առաջարկությունների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարություն և շահագրգիռ մարմիններ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․10․2024թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
23/10/2024

Արեւմտյան Նեղոսի եւ արեւադարձային այլ տենդեր. ինչի՞ սպասել. հարցազրույց Հովակիմ Զաքարյանի հետ
med.news.am
22/10/2024

«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Անձնակազմի փոխանակումներ» 2024 թ. մրցույթը
hesc.am
18/10/2024

Արթուր Իշխանյան. «Որոշումները կայացվում են փակ դռների հետեւում եւ սակավաթիվ մարդկանց խմբով»
hetq.am
18/10/2024

Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
tech.news.am
Կայքը հաճախել են
7 134 665

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:05, 25/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: