National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
14/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Էպոս, ինքնություն և մշակույթ» էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Էպոս, ինքնություն և մշակույթ» էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Սասնա Ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին։ 

 

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխոյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Մեր 

դյուցազներգությանը նվիրված այս գիտաժողովը չափազանց կարևոր է մանավանդ մեր օրերում: Գիտաժողովի թեման՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ», շատ արդիական է, ունի ոչ միայն գիտական, մշակութային, մշակութաբանական, այլև՝ գործնական նշանակություն, մեր պատմությունն ու մշակույթն օտար հարձակումներից պաշտպանելու համար:

Մեր դյուցազներգության ամբողջ տրամաբանությունն ուղղված էր անկախության ձեռքբերմանը՝ ազգային ազատագրական շարժմանը: Այսօր գիտաժողովում հնչող դրույթները պետք է նպաստ բերեն մեր անկախ պետականության անվտանգությանը, և, անշուշտ, մշակույթի, գիտության զարգացմանը»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանից բանասիրական   

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, UCLA համալսարանից պրոֆեսոր Պիտեր Քաուին, Բոննի համալսարանի պրոֆեսոր Կարլ Ռայխլը։

Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվեց  27 զեկուցում «Վիպասում, արխաիկ 

պատում և տարբերակայնություն», «Պատմամշակութային միջավայր և արքետիպեր», «Տարածաշրջանային կապեր և վիպական ավանդույթ», «Վիպական երգ և մոտիվ», «Էպոսը հարակից գիտակարգերի տիրույթում» թեմաներով նիստերի շրջանակում։

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․10․2024թ․

Photogallery

Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 231

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am