National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
10/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմակերպությունները շարունակում են հանդես գալ գիտական զեկուցումներով։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցումը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։ Նա նշեց, որ միաբյուրեղներում, արտաքին ազդակների առկայության պայմաններում ռենտգենյան փնջերի դիֆրակցիոն երևույթների առանձնահատկությունների հետազոտման արդյունքում ինստիտուտում հայտնաբերվել են մի շարք նոր երևույթներ։

Մասնավորապես, հայտնաբերվել են առաջնային ուղղությունից անդրադարձման ուղղություն ռենտգենյան փնջերի լրիվ վերամղման, ֆոկուսացման և ֆոկուսային հեռավորության կառավարման, ինչպես նաև միաբյուրեղներում կլանման գործակցի փոփոխման և ռենտգենյան փնջերի միջոցով ինֆորմացիայի հաղորդման երևույթները։ Վերջին տարիներին այդ ուղղություններով իրականացվել են կիրառական հետազոտություններ, որի արդյունքում ինստիտուտում մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆ՝ 50մկմ լուծողությամբ։ Այն հաջող կիրառվել է հատկապես հնագիտական գտածոների և կենսաբանական օբյեկտների հետազոտման համար։  

Ինստիտուտում ակտիվ զբաղվում են նաև տարբեր միջավայրերում ռելյատիվիստիկ մասնիկների ճառագայթման մակածման խնդիրներով։ Այդ ուղղությամբ ակտիվ հետազոտություններ են իրականացվում Գերմանիայի «DESY» էլեկտրոնային սինքրոտրոնի և Հայաստանի «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների գիտական կենտրոնի էլեկտրոնային փնջերի վրա՝ արագացուցչային փնջերի դիագնոստիկ սարքերի մշակման, ինչպես նաև ռենտգենյան և տերահերցային ճառագայթման ուղղորդված մոնոքրոմատիկ փնջերի ստացման նպատակով։  

Վահան Քոչարյանը նշեց, որ ինստիտուտում գեներացվել են նոր հետազոտական ուղղություններ՝ նպատակ ունենալով իրականացնել գիգատերահերցային ճառագայթների սպեկտրասկոպիկ և տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև ուսումնասիրել ցածր չափանի համակարգերի քվանտային կետերի, նանոթիթեղների, երկչափ նանոնյութերի ֆիզիկական հատկությունները։  Ինստիտուտում ակտիվ իրականացվում են նաև հետազոտություններ նյութագիտության բնագավառում՝ աճեցվում են կիրառական նշանակության միաբյուրեղներ,

սինթեզվում են մեծ դիէլեկտրիկ թափանցելիությամբ նյութեր, ինչպես նաև հիբրիդային օրգանական-անօրգանական նյութեր՝ արևային էներգետիկայում օգտագործելու նպատակով։ Մշակվել են սարքեր միկրո ու նանո մասնիկների, պարբերական կառուցվածքների ստացման, ինչպես նաև օդի աղտոտվածության որոշման համար։ 

2024 թվականին ինստիտուտի գիտաշխատողները տպագրել են 50-ից ավելի գիտական հոդված «Scopus և Web of Science» շտեմարաններում ներառված ամսագրերում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․10․2024թ․


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 250

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am