ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
10/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցումը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմակերպությունները շարունակում են հանդես գալ գիտական զեկուցումներով։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Հետազոտություններ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի, ակուստաֆիզիկայի և նյութագիտության բնագավառներում» զեկուցումը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։ Նա նշեց, որ միաբյուրեղներում, արտաքին ազդակների առկայության պայմաններում ռենտգենյան փնջերի դիֆրակցիոն երևույթների առանձնահատկությունների հետազոտման արդյունքում ինստիտուտում հայտնաբերվել են մի շարք նոր երևույթներ։

Մասնավորապես, հայտնաբերվել են առաջնային ուղղությունից անդրադարձման ուղղություն ռենտգենյան փնջերի լրիվ վերամղման, ֆոկուսացման և ֆոկուսային հեռավորության կառավարման, ինչպես նաև միաբյուրեղներում կլանման գործակցի փոփոխման և ռենտգենյան փնջերի միջոցով ինֆորմացիայի հաղորդման երևույթները։ Վերջին տարիներին այդ ուղղություններով իրականացվել են կիրառական հետազոտություններ, որի արդյունքում ինստիտուտում մշակվել և ստեղծվել է ռենտգենյան միկրոտոմոգրաֆ՝ 50մկմ լուծողությամբ։ Այն հաջող կիրառվել է հատկապես հնագիտական գտածոների և կենսաբանական օբյեկտների հետազոտման համար։  

Ինստիտուտում ակտիվ զբաղվում են նաև տարբեր միջավայրերում ռելյատիվիստիկ մասնիկների ճառագայթման մակածման խնդիրներով։ Այդ ուղղությամբ ակտիվ հետազոտություններ են իրականացվում Գերմանիայի «DESY» էլեկտրոնային սինքրոտրոնի և Հայաստանի «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների գիտական կենտրոնի էլեկտրոնային փնջերի վրա՝ արագացուցչային փնջերի դիագնոստիկ սարքերի մշակման, ինչպես նաև ռենտգենյան և տերահերցային ճառագայթման ուղղորդված մոնոքրոմատիկ փնջերի ստացման նպատակով։  

Վահան Քոչարյանը նշեց, որ ինստիտուտում գեներացվել են նոր հետազոտական ուղղություններ՝ նպատակ ունենալով իրականացնել գիգատերահերցային ճառագայթների սպեկտրասկոպիկ և տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև ուսումնասիրել ցածր չափանի համակարգերի քվանտային կետերի, նանոթիթեղների, երկչափ նանոնյութերի ֆիզիկական հատկությունները։  Ինստիտուտում ակտիվ իրականացվում են նաև հետազոտություններ նյութագիտության բնագավառում՝ աճեցվում են կիրառական

նշանակության միաբյուրեղներ, սինթեզվում են մեծ դիէլեկտրիկ թափանցելիությամբ նյութեր, ինչպես նաև հիբրիդային օրգանական-անօրգանական նյութեր՝ արևային էներգետիկայում օգտագործելու նպատակով։ Մշակվել են սարքեր միկրո ու նանո մասնիկների, պարբերական կառուցվածքների ստացման, ինչպես նաև օդի աղտոտվածության որոշման համար։ 

2024 թվականին ինստիտուտի գիտաշխատողները տպագրել են 50-ից ավելի գիտական հոդված «Scopus և Web of Science» շտեմարաններում ներառված ամսագրերում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․10․2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/12/2024

Գրականագիտության արդի խնդիրները՝ գիտագործնական կոնֆերանսում
1lurer.am
19/12/2024

Հմուտ մարտիկներ ու դիվանագետներ. Խեթերի արքայությունը.Արամ Քոսյան
lratvakan.am
16/12/2024

Գիտության դեմքեր. Վարդան Ասատրյան
1tv.am
13/12/2024

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 181-րդ
ShoghakatTVcompany
Կայքը հաճախել են
7 191 184

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:11, 30/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: