ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմեն Սեդրակյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
10/09/2024
«SHS-2024» միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ-ում համախմբել է շուրջ երկու տասնյակ երկրների հետազոտողների

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզ» (self-propagating high-temperature synthesis SHS-2024) միջազգային գիտաժողովը։ Այն համախմբել է մասնագետների և հետազոտողների ԱՄՆ-ից, Բելառուսից, Գերմանիայից, էստոնիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կորեայից, Հայաստանից, Հունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Շվեդիայից, Չինաստանից, Անգլիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից։ 

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզը (SHS) բացառիկ հատկություններով նյութերն արագ արտադրելու եզակի միջոց է։ Այն դարձել է հիմնաքար տարբեր կիրառություններում՝ սկսած առաջադեմ կերամիկայից մինչև էներգետիկ նյութեր: 

Գիտաժողովն ունի նպատակ ներկայացնելու նյութագիտության և սինթեզի տեխնիկայի վերաբերյալ նոր գիտական արդյունքները, վերջին զարգացումները և մարտահրավերները, ինչպես նաև նորարարական գաղափարների գեներացումն ու համագործակցությունների ձևավորումը։ 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ Նա շեշտեց այս գիտական ուղղության կարևորությունը և հաջողություն մաղթեց գիտաժողովի աշխատանքներին։

ԱՄՆ Նոթր Դամի համալսարանի քիմիական և կենսամոլեկուլային ճարտարագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը նշեց, որ Հայաստանում գիտաժողովի անցկացման գաղափարն առաջացել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում։ 

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS) ուղղության զարգացման աշխարհագրությունը լայնանում է․ տարեկան 1000 հրապարակում ավելի քան 100 երկրից։

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS) ուղղությունը ստեղծվել է 1968-1969թթ․՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Մերժանովի կողմից։ 

«Այսօր մենք շարունակում ենք իր գործը։ Քննարկելու ենք քաղցկեղի դեմ պայքարի մագնիսական նանոմասնիկների, եզակի կատալիզատորների, սուպերկոնդենսատորի ստացման համար նյութերը», - նշեց Ալեքսանդր Մուկասյանը։

«Սա հաջողություն է, որ Հայաստանում սկսել ենք զարգացնել այս շատ կարևոր գիտական ուղղությունը», - նշեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար Արամ Մանուկյանը։ 

Նա ասաց, որ  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում պրոֆեսոր Մուկասյանի հետ համատեղ ստեղծվել է լաբորատորիա, որի նպատակն է զարգացնել ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS) ուղղությունը։ «Այս ուղղության զարգացումը կարող է Հայաստանի համար ռազմական լուրջ խնդիրներ լուծել։ Աշխատանքներում ընդգրկել ենք երիտասարդ կադրերի, որոնց պետք է տալ թևեր և ազատություն ստեղծագործելու և աշխատելու համար», - ասաց Արամ Մանուկյանը։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը: 

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և ՌԴ ԳԱԱ Ալեքսանդր Մերժանովի անվան կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության պրոբլեմների ինստիտուտը: 

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի միջազգային գիտաժողովներն ունեն 33 տարվա պատմություն՝ սկսած 1991թ․-ից: Տարբեր տարիների գիտաժողովի անցկացման պատասխանատվությունը կրել են տարբեր երկրներ՝ ԽՍՀՄ (Ալմաթի, 1991), ԱՄՆ (Հավայներ, 1993), Չինաստան (Ուհան, 1995), Իսպանիա (Տոլեդո, 1997), Ռուսաստան (Մոսկվա, 1999), Իսրայել (Հայֆա, 2002), Լեհաստան (Կրակով, 2003), Իտալիա (Կալյարի, 2005), Ֆրանսիա (Դիժոն, 2007), Հայաստան (Երևան, 2009), Հունաստան (Անավիսոս, 2011), ԱՄՆ (Տեխաս, 2013), Թուրքիա (Անթալիա, 2015), Վրաստան (Թբիլիսի, 2017), Ռուսաստան (Մոսկվա, 2019): Մինչ այս անցկացվել է թվով 15 գիտաժողով: Այս տարի Երևանում անցկացվող գիտաժողովը 16-րդն է։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․09․2024թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի միջազգային կազմակերպությունը կազմակերպում է "High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)" միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
media-center.am
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 113 602

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:00, 04/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: