ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
09/09/2024
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «SHS-2024» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 1-ին հարկ), կմեկնարկի «Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզ» (self-propagating high-temperature synthesis SHS-2024) միջազգային գիտաժողովը: Նպատակն է ամբողջ աշխարհից փորձագետների, հետազոտողների և էնտուզիաստների շրջանում նյութագիտության և սինթեզի տեխնիկայի վերաբերյալ նոր գիտական արդյունքների, վերջին առաջընթացների, զարգացումների և մարտահրավերների ներկայացումը, նորարարական գաղափարների գեներացումը, համագործակցությունների ձևավորումը։ Գիտաժողովի շրջանակներում ակադեմիական, արդյունաբերական և գիտահետազոտական հաստատությունների մտքերի համախմբման արդյունքում ստեղծված սիներգիան կարող է կատալիզացնել առաջընթացները, որոնք կձևավորեն ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS-ի) ապագան:

SHS-ը՝ որպես բացառիկ հատկություններով նյութերն արագ արտադրելու եզակի միջոց, դարձել է հիմնաքար տարբեր կիրառություններում՝ սկսած առաջադեմ կերամիկայից մինչև էներգետիկ նյութեր: 

Հայաստանում կայանալիք SHS 16-րդ միջազգային գիտաժողովին պլենար զեկուցումներով հանդես կգան ճանաչված գիտնականներ պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը (Նոթր Դամի համալսարան, ԱՄՆ), պրոֆեսոր Մակիս Անգելակերիսը (Սալոնիկի Արիստոտելի համալսարան, Հունաստան), պրոֆեսոր Միխաիլ Ալիմովը (Ա.Գ. Մերժանովի անվան կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության պրոբլեմների ինստիտուտ, ՌԴ) և պրոֆեսոր Դմիտրի Շտանսկին (Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան (ՄԻՍԻՍ, ՌԴ)։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և ՌԴ ԳԱԱ Ա.Գ. Մերժանովի անվան կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության պրոբլեմների ինստիտուտը: 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը: 

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի միջազգային գիտաժողովներն ունեն 33 տարվա պատմություն՝ սկսած դեռևս 1991թ-ից:  Տարբեր տարիների սիմպոզիումի անցկացման պատասխանատվությունը կրել են տարբեր երկրներ՝ ԽՍՀՄ (Ալմաթի, 1991), ԱՄՆ (Հավայներ, 1993), Չինաստան (Ուհան, 1995), Իսպանիա (Տոլեդո, 1997), Ռուսաստան (Մոսկվա, 1999), Իսրայել (Հայֆա, 2002), Լեհաստան (Կրակով, 2003), Իտալիա (Կալյարի, 2005), Ֆրանսիա (Դիժոն, 2007), Հայաստան (Երևան, 2009), Հունաստան (Անավիսոս, 2011), ԱՄՆ (Տեխաս, 2013), Թուրքիա (Անթալիա, 2015), Վրաստան (Թբիլիսի, 2017), Ռուսաստան (Մոսկվա, 2019): Մինչ այս անցկացվել է թվով 15 սիմպոզիում: 1991-2011 թվականներին սիմպոզիումի նախագահը եղել է SHS-ի հիմնադիր, հայազգի մեծ գիտնական, ակադեմիկոս Ալեքսանդր Մերժանովը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․09․2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 182 705

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: