National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Stepan Essaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
30/08/2024
Ընդունվեց միասնական հռչակագիր հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ

Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ Գիտաժողովին մասնակցեցին մասնագետներ Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Հայաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Ուրախալի է, որ միջազգային այս գիտաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի գիտական շրջանակներում։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է նաև պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրների վերհանումը», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Նա նշեց, որ այսօր մեր տարածաշրջանում իրականացվում է պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևափոխման կազմակերպված քաղաքականություն։ «Փորձ է արվում յուրացնել, օտարել հատկապես տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ Կարծում եմ՝ դա միայն պարզ կեղծարարություն չէ, այլ նաև քաղաքակրթական արժեքների դեմ իրականացված հանցագործություն, փորձ՝ ձևախեղելու նաև սերունդների հիշողությունը, պատմական ժառանգությունը։ Գիտաժողովի խնդիրներից մեկն է նաև վեր հանել նման դեպքերը», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։ 

Նա հատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի պետական քաղաքականության վրա, որը միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ «Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմն իր դրսևորումներն է ունեցել նաև խորհրդային տարիներին։ Այսօր նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաև Արցախի օկուպացված տարածքներում», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը նշեց․ «Հայաստանի հակառակորդները ֆիզիկական ոչնչացումից ու նվաճումից բացի ջանք չեն խնայել և հիմա էլ չեն խնայում կեղծելու, խեղաթյուրելու հայոց պատմությունն ու մշակույթը՝ հիանալի հասկանալով, որ անցյալի մշակութային շերտերի կորուստը հանգեցնելու է ինքնության խեղման նաև ներկայի։ Մենք նույնպես պետք է կրկնապատկենք մեր ջանքերը հայ ժողովրդի մշակութային ժառանգության ուսումնասիրության և պաշտպանության գործում»։ 

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը նշեց․ «Նախկին խորհրդային հանրապետությունները հայտնվեցին մի իրավիճակում, երբ կարիք ունեցան վերանայելու իրենց մշակութային ժառանգության առաջնահերթություններն ու մարտահրավերները։ Որոշ հանրապետություններ փորձեցին վերաիմաստավորել իրենց մշակութային արժեքները հիմնականում հարևանների հաշվին»։

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան ազգագրագետ Հրանուշ Խառատյանը (Հայաստան), Կ. Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտող Մանուչար Գունցաձեն (Վրաստան), Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի բաժնի գիտաշխատող Միխայիլ Իլչենկոն (Գերմանիա), քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը (Հայաստան), Պոզնանի Միցկևիչի անվան համալսարանի մարդաբանության բաժնի վարիչ Ադամ Պոմիչենսկին (Լեհաստան), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը (ՌԴ), Կ․Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտող Թամազ Գոգոլաձեն (Վրաստան), գորգագետ Աշխունջ Պողոսյանը (Հայաստան) և այլք։

Գիտաժողովի արդյունքներով ընդունվեց միասնական հռչակագիր, որում նշված է․

««Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպած «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի մասնակիցներս, քննարկելով գիտաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները, հասկանալով մշակութային ժառանգության կարևորությունն ազգային ինքնության, պատմական հիշողության ու մշակույթի իրավունքի իրացման տեսանկյունից, հայտարարում ենք հետևյալը.

  1. Զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի վկայությունն է, այլև ժողովուրդների ինքնության, արժեքների և հավաքական հիշողության կարևոր բաղկացուցիչը։ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգությունը ոչնչացման, կողոպուտի և վանդալիզմի թիրախ է դառնում։ Մշակութային ժառանգության թիրախավորումը հարված է էթնիկ և մշակութային ինքնությանը։

  2. Արցախի հայկական ժառանգության դեմ ուղղված ներկայիս սպառնալիքները։Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որի փաստագրական ապացույցները՝ տեսանյութեր, նկարներ, հայտարարություններ, պարբերաբար հայտնվում են սոցիալական տարբեր հարթակներում, գիտավերլուծական տարբեր հրատարակություններում։ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմը հայկական ժառանգության հանդեպ չի սկսվել 2020 թվականի պատերազմի ընթացքում․ այն ունի շուրջ մեկդարյա պատմություն։ Սկսած խորհրդային տարիներից՝ Ադրբեջանը, օգտագործելով խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությունը, ոչնչացրել է հայկական բազմաթիվ եկեղեցիներ։ Հակահայ քաղաքականության ծայրահեղ դրսևորումը եղավ 2005-2006 թվականներին՝ Ջուղայի հայկական գերեզմանոցի ամբողջական ոչնչացումն իր հազարավոր ինքնատիպ խաչքարերով և տապանաքարերով։

    Մենք՝ գիտաժողովի մասնակիցներս, ահազանգում ենք Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների և պաշտպանության անհրաժեշտության խնդիրների մասին։ Ադրբեջանը խախտում է միջազգային նորմերն ու կոնվենցիաները՝ ներառյալ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիան և այդ նույն Կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը (1999թ․)։

  3. Կոչ միջազգային կազմակերպություններին։

    Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Միավորված ազգերի կազմակերպությանն ու մշակութապահպան այլ կառույցներին, չբավարարվել միայն դատապարտող կոչերով ու հորդորներով կամ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել, այլ, զսպող մեխանիզմների կիրառմամբ, կանխարգելել հայկական ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը։

  4. Պահպանություն, փաստագրում և փաստաթղթավորում։Մենք ընդգծում ենք նաև մշակութային ժառանգության փաստագրման, հաշվառման և փաստաթղթավորման կարևորությունը՝ որպես վտանգի տակ գտնվող ժառանգության պաշտպանության կենսական գործիք։

    Գիտաժողովում ընդգծված հումանիտար գիտությունների թվայնացված նյութերի օգտագործումը կարևոր դեր է խաղում պատմական տվյալների պահպանման և դրանք ապագա սերունդներին մատչելի դարձնելու գործում։

    Մենք կոչ ենք անում նաև ակադեմիական հաստատություններին, բուհական կառույցներին և մշակութապահպան կազմակերպություններին համագործակցել՝ ստեղծելու և տարածելու թվային արխիվներ, որոնք կարող են ծառայել որպես մշակութային հիշողության պահպանության միջոցներ։

  5. Քաղաքական և իրավական շրջանակների պաշտպանություն։Կոչ ենք անում ազգային և միջազգային մակարդակներում ուժեղացնել մշակութային ժառանգության պաշտպանության իրավական շրջանակները ևս։ Սա ներառում է նաև իրավական գործիքների մշակման և ժառանգության պաշտպանության նոր մեխանիզմների կիրառում։

    Ամփոփելով «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի արդյունքները՝ գիտաժողովի մասնակիցներս ընդգծում ենք, որ պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պարտականություն է։

    Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին․ այն է՝ պահպանել իրենց վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30․08․2024թ․

Photogallery

Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
03/03/2025

Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/02/2025

Գիտության դեմքեր. Արման Ավետիսյան
1tv.am
27/02/2025

Երկիրը տարերքների խաղում. ինչպես են հրաբուխները և կատակլիզմները փոխում կլիման
tech.news.am
26/02/2025

Ինչ փոփոխություններ են նախատեսվում գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերում
hesc.am
This site has been visited
7 264 169

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:06, 11/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am