National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
25/07/2024
ՀՀ ԳԱԱ-ն անցկացրեց Ամառային գիտական դպրոց

Սույն թվականի հուլիսի 11-22-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան անցկացրեց Ամառային գիտական դպրոց, որին մասնակցեցին Շիրակացու ճեմարանի, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87,  Անտոն Չեխովի անվան թիվ 55 և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցների աշակերտները։ 

Դպրոցի բացումը տեղի ունեցավ Եղեգնաձորում անցկացվող գիտական պեղումների վայրում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ: Հայաստանի գիտական խմբի հետ աշխատում  

էին Գերմանիայից ժամանած գիտնականներ և կամավորներ: Աշակերտները գիտնականների հետ մասնակցեցին պեղումներին, շարժական լաբորատորիայում ծանոթացան գտածոների մշակման մեթոդներին։ Ամառային դպրոցի ընթացքում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի  

պատմության բաժնի ավագ գիտաշխատող Կարեն Թոխաթյանը պատմեց Հայաստանի տարածքում գտած ժայռապատկերների մասին։ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում և Էկոէպիկետրոնում դպրոցականները ծանոթացան Հայաստանի էնդեմիկ բույսերին։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում նրանց պատմեցին Երկրի ռեսուրսների մասին, ցույց տվեցին հազարավոր տարիներ առաջ ապրած կենդանիների բրածո մնացորդներ, ոսկու բյուրեղներ մանրադիտակի տակ: Ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը պատմեց հրաբուխների և դրանց ժայթքման հետևանքների մասին: 

Ամառային գիտական դպրոցի փակումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, որտեղ մասնակիցները ծանոթացան խոշոր աստղադիտակների աշխատանքին, այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմեց աստղաֆիզիկայի ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին:

 

Ամառային գիտական դպրոցի անցկացմանն աջակցել է Երևանում «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.07.2024թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 787

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am