ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
28/06/2024
Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները համերգով և ցուցահանդեսով շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 80-ամյա հոբելյանը

Սույն թվականի հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տարեվերջյան համերգը և Կերպարվեստի բաժնի ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 80-ամյակին։

 

«Հուզված եմ և հիացած։ Հուզված եմ, որ մեր ինստիտուտի ծննդյան կապակցությամբ երեխաների կատարմամբ այսպիսի թանկ նվեր ստացանք։ Հիացած եմ դպրոցի սաների կատարողական բարձր մակարդակով, տարբեր դարաշրջանների, տարբեր երկրների կոմպոզիտորների, տարբեր ոճերի ստեղծագործությունների պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ։ Այս համերգը երկար կմնա մեր սաների հիշողության մեջ, քանի որ նրանք առաջին ու միակ դպրոցականներն են, ովքեր ելույթ ունեցան Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի այս եզակի դահլիճում»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը։ 

«Այսօր շատ պատվավոր օր է մեր դպրոցի համար, բոլորիս համար, որովհետև պատիվ ունենք Գիտությունների ազգային ակադեմիայի պատերի ներքո ներկայացնել այն, ինչ արել ենք անցած մեկ տարվա ընթացքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին, ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ Գարեգին Սնգրյանին և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանին։

Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին, որ դպրոցը հագեցած է անհրաժեշտ պարագաներով և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում», - իր ելույթում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը։

Արվեստի ինստիտուտը որպես ինստիտուտ գործում է 1958 թվականից, սակայն նրա հիմքում ՀԽՍՀ ԳԱ կազմում 1944 թվականին ստեղծված Երաժշտության պատմության և տեսության (1948-1958թթ.՝ Արվեստների պատմության ու

տեսության) սեկտորն է, որը 1944-1848 թվականներին ղեկավարել է կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանը՝ դառնալով Հայաստանում ակադեմիական երաժշտագիտության հիմնադիրը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․06․2024թ․

Լուսանկարներ

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
23/10/2024

Արեւմտյան Նեղոսի եւ արեւադարձային այլ տենդեր. ինչի՞ սպասել. հարցազրույց Հովակիմ Զաքարյանի հետ
med.news.am
22/10/2024

«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Անձնակազմի փոխանակումներ» 2024 թ. մրցույթը
hesc.am
18/10/2024

Արթուր Իշխանյան. «Որոշումները կայացվում են փակ դռների հետեւում եւ սակավաթիվ մարդկանց խմբով»
hetq.am
18/10/2024

Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
tech.news.am
Կայքը հաճախել են
7 138 667

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:35, 30/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: