National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
28/06/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։

«Մշակութային երկխոսությունը քաղաքական, տնտեսական երկխոսության նախադուռն է, և այն կարևոր դեր կունենա, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև ստեղծվեն ավելի կայուն տնտեսական, քաղաքական հարաբերություններ», - ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։  

Նա նշեց, որ  հայ և չին ժողովուրդների միջև հարաբերությունները սկսվել են մեր թվարկության 2-րդ դարից։ «Դրանք եղել են առևտրական հարաբերություններ, զբաղվել են մետաքսի առևտրով, իսկ միջպետական հարաբերությունները սկսվել են 1992 թվականին։ Այսօր Չինաստանի արտաքին քաղաքականությունը խաղաղասիրական է և միտված է դեպի ժողովուրդների մերձեցում։ Մեր ժողովրդի, երկրի կարևոր խնդիրն է ակտիվացնել մեր հարաբերությունները Չինաստանի հետ, ամրապնդել և զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները։ Կարծում եմ՝ այս գիտաժողովը կունենա շարունակություն և կնպաստի մեր երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։ «Ուրախ եմ այս գիտաժողովի շրջանակում ներկա գտնվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հայաստանն ու Չինաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներից են։ Ավելի քան 2000 տարի առաջ Մետաքսի ճանապարհը խթանեց հայ-չինական կապերի զարգացումը։ Հայ-չինական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ջրի նման հավերժ է և այսօր էլ շարունակում է շատ ակտիվորեն զարգանալ։ 2013 թվականին Չինաստանի նախագահը հանդես եկավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ և այսպիսով կյանքի կոչեց Մետաքսի մեծ ճանապարհի ոգին, մեր օրերում խթանեց այս նախաձեռնությանը մասնակցող երկրների միջև համագործակցությունը՝

ներդնելով այդ գործում չինական իմաստություն։ Հայաստանն այն երկրներից է, որն առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնության զարգացմանը, և կողմերը ծավալել են փոխշահավետ համագործակցություն։ Դա լուրջ արդյունքներ է գրանցել հատկապես կրթության ոլորտում՝ ամուր հիմքեր գցելով հայ-չինական ավանդական բարեկամության և տարատեսակ ոլորտներում առկա համագործակցության հետագա զարգացման համար», - ասաց դեսպան Ֆան Յունը։ Նա նշեց, որ Հայաստանում չինարենի դասավանդումը նոր թափ է առնում, և չինարենն ուսումնասիրելու համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ երիտասարդների համար։  

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը նշեց՝ գիտաժողովը մեծապես պետք է նպաստի Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսության տարբեր հիմնահարցերի քննարկմանը։ «Արևելագիտության ինստիտուտը մեծ աշխատանք է իրականացնում գիտական դիվանագիտության ուղղությամբ, և պատահական չէ, որ մշակութային դիվանագիտությունը գիտական դիվանագիտության կարևոր ուղղություններից է, որը միտված է տարբեր երկրների հասարակությունների ընկալմանը և նրանց միջև փոխգործակցության մշակմանը», - ասաց Լիլիթ Հարությունյանը։

«Ուրախ եմ այցելել աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը և մասնակցել այս գիտաժողովին։ Մեր ավանդական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո՝ վերջին 32 տարվա ընթացքում, մենք դարձել ենք փոխվստահություն ներշնչող լավ ընկերներ և անկեղծ համագործակցություն իրականացնող լավ գործընկերներ», - ասաց Չինաստանի Կրթության նախարարության Լեզվի կրթության և համագործակցության կենտրոնի կուսկոմի քարտուղարի տեղակալ Յու Թիենցին։ Նա նշեց, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը չինարեն լեզվի նկատմամբ։ «Լեզուն մարդկային քաղաքակրթության կրողն է և ցանկացած երկիր ճանաչելու լավագույն բանալին։ Վերջերս հիմնադրվել է չինարեն դասավանդող ուսուցիչների միություն, որը մեծ ներդրում է ունենալու համագործակցության գործում», - հավելեց Յու Թիենցին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիս-արևելյան Ասիայի բաժնի պետ Սարգիս Շիրխանյանը նշեց՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների, դրանց պատմության, ընդհանուր ձեռքբերումների, մարտահրավերների հաղթահարման շուրջ վերլուծությունները շատ կարևոր են դիվանագետների համար։ «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», - շեշտեց Սարգիս Շիրխանյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Չինաստանում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը: 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված ՀՀ ԲՈՒՀ-երում չինարենի և Չինաստանի մշակույթի հետազոտություններին, Հայաստանի դպրոցներում չինարենի դասավանդմանը, Հայաստան-Չինաստան մշակութային ծրագրերի փոխանակման նշանակությանը տնտեսական համագործակցության համատեքստում, հայ-չինական հարաբերություններում գիտական դիվանագիտության դերին, հանրային դիվանագիտության մեջ լեզվի նշանակությանը, ինչպես նաև հայ-չինական բարեկամության դպրոցի դերին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․06․2024թ․ 


Notices








On 24 October, 2024, at 14:00 in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports on research directions of the organizations of the department", the director of the NAS RA Ikranet-Armenia IC Narek Sahakyan will present a report on the topic "Multiwave astrophysics: current research and future projects"

On October 24, 2024, at 14:00, in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports on research areas of the organizations of the department", the Director of the Institute of Radiophysics and Electronics of NAS RA Tigran Zakaryan will make a report on the topic "Development of radiophysical methods and systems for radar, process control, security and other applications"

On November 4-6, 2024, the Institute of Physiology after L.A. Orbeli is organizing the International Conference "Solving Nature's Mysteries Using Advanced Bioimaging Approaches" (Yerevan, Armenia)

On 7-8 November, 2024, the International conference "Western Armenian in the 21st century. "Challenges and opportunities" will take place at the Institute of Language after H. Acharian

On November 6 -7, 2024, the Institute of Language after H. Acharian of NAS RA organizes an international scientific conference entitled "Dialect Language Study in CIS Countries"

On November 14-15 , 2024, the International conference entitled "Grammarical Readings" will be held at the Institute of Language after H. Acharian of the National Academy of Sciences of RA

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
23/10/2024

Արեւմտյան Նեղոսի եւ արեւադարձային այլ տենդեր. ինչի՞ սպասել. հարցազրույց Հովակիմ Զաքարյանի հետ
med.news.am
22/10/2024

«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Անձնակազմի փոխանակումներ» 2024 թ. մրցույթը
hesc.am
18/10/2024

Արթուր Իշխանյան. «Որոշումները կայացվում են փակ դռների հետեւում եւ սակավաթիվ մարդկանց խմբով»
hetq.am
18/10/2024

Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
tech.news.am
This site has been visited
7 138 667

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:35, 30/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am