ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գարեգին Մարկարյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Նորություններ
19/06/2024
«Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրի շրջանակում մեկնարկեց «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» գիտաժողովը

Սույն թվականի հունիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվել է «Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրի շրջանակում և նախատեսված է ՀՀ ավագ դպրոցների ուսուցիչների համար։ 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, գիտնականներ ՀՀ գիտական և կրթական հաստատություններից, ՀՀ ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։ «Այսօր գիտությունը թևակոխել է մի այնպիսի ժամանակաշրջան, երբ գիտական արդյունքն այլևս ինչ-որ տեղ գերազանցում է մարդկային երևակայությունը։ Գիտությունն ավելի մեծ արագությամբ է զարգանում, և գիտելիքների մշտական թարմացումը և կապն առաջնագծային հետազոտությունների հետ առաջնային է ձեզ համար՝ որպես առաքյալների, որոնք լույսը պետք է առաքեն աշակերտներին և, ընդհանրապես, հասարակությանը», - ասաց Արթուր Իշխանյանը։ 

«Ավագ դպրոցի ուսուցիչները պետք է թելադրող լինեն՝ ինչ ծրագրերով և մեթոդով իրականացնել դասավանդումը, որպեսզի աշակերտը կարողանա որոշել՝ ինչ մասնագիտություն ընտրել։ Այս միջոցառման ընթացքում դուք կծանոթանաք ֆիզիկայի ոլորտի վերջին նորություններին, նոր ուղղություններին և նոր հետազոտություններին, որոնք կարող եք օգտագործել դասավանդման գործընթացում՝ ավելի գրավիչ դարձնելով ֆիզիկան աշակերտների համար», - ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։

«ֆիզիկան այն ոլորտն է, որը Հայաստանում ունեցել է լավ ավանդույթ, և մենք ցանկանում ենք շարունակել այդ ավանդույթը», -  նշեց ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանն ընդգծեց գիտության հանրամատչելիացման կարևորությունը։ «Մեր նպատակն է գտնել մեթոդներ, որոնք կնպաստեն Հայաստանում գիտության և կրթության սերտացմանը։ Ֆիզիկայի ոլորտում մենք միշտ ունեցել ենք հաջողություններ։ Այսօր հետաքրքրությունը որոշակի անկում է ապրում, և փորձում ենք հանրամատչելիացման միջոցով հաղթահարել այդ անջրպետը։ Դրա իրականացնողներն ուսուցիչներն են։ Մենք առաջարկել ենք ստեղծել ֆիզիկայի ուսուցիչների ասոցիացիա, մի հարթակ, որտեղ կարող են բարձրացվել հարցեր և առաջարկվել փոփոխություններ», - ասաց Կամո Աթայանը։

Գիտաժողովի երկրորդ մասն անցկացվեց Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Քառօրյա գիտաժողովի ընթացքում առաջատար գիտնականները Հայաստանի և արտերկրի գիտական և կրթական հաստատություններից հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին, ժամանակակից աստղաֆիզիկային, քվանտային ֆիզիկային, ակուստաֆիզիկային, ատոմային և միջուկային ֆիզիկային։ 

Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, հունիսի 20-ին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում, իսկ հունիսի 21-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ Հունիսի 21-ին կամփոփվեն գիտաժողովի աշխատանքները և մասնակիցները կստանան վկայագրեր։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։  «Գիտությունը՝ հանրակրթությանը»  ծրագրին աջակցում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․06․2024թ․


Ազդեր








Ս.թ. հունիսի 28-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Ջոն Ադամսի ինստիտուտի հետազոտությունները և հեռանկարները» թեմայով սեմինար, որը կներկայացնի Royal Holloway համալսարանի (Անգլիա) պրոֆեսոր Պավել Կարատաևը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով

Սույն թվականի հուլիսի 2-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի կունենա Դարդմունդի քոլեջի պրոֆեսոր Իվան Աբրահամյանի «Ինչպես նախագծել մոլեկուլային մեքենաներ» թեմայով գիտական զեկուցումը

Ս.թ. հունիսի 24-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը (ք. Երևան, Հր. Ներսիսյանի 25) կազմակերպում է Ակադեմիկոս Ա. Ռ. Մկրտչյանի անվան Ակուստաֆիզիկայի 3-րդ Միջազգային Դպրոց–Գիտաժողովը

2024թ. հունիսի 18-21-ը ՀՀ ԳԱԱ-ն «Գիտությունը՝ հանրակրթությանը» հատուկ ծրագրի շրջանակներում, ՀՀ ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար կազմակերպում է «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով գիտագործնական համաժողով

Ս.թ. հունիսի 12-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Լազերային ֆիզիկան և նյութագիտություն ՖՀԻ-ում» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն՝ թղթ.անդ. Արամ Պապոյանը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
21/06/2024

«Ակադեմիական քաղաքի» նախագիծը երկրորդ պլան է մղել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքը գիտնականներից հետ վերցնելու հարցը
hetq.am
21/06/2024

ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկություններ
factor.am
20/06/2024

Մի բան է, երբ հայ գիտնականն է խոսում ադրբեջանական զեղծարարություններից, մեկ այլ բան, երբ օտարի շուրթերով է հնչում. Ռոբերտ Ղազարյան
aravot.am
20/06/2024

Մեկշաբաթյա երկխոսություն գիտության մասին․ Հայաստանում կանցկացվի գիտության շաբաթ
hy.armradio.am
Կայքը հաճախել են
7 025 832

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  23:47, 04/07/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: