ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
10/06/2024
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց հայկական առաջին գեոպարկի ստեղծման ծրագիրը

Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, խորհրդի անդամները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՊՀ-ի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվեցին Հայաստանում գեոպարկի ստեղծման նախադրյալները։ 

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, շեշտելով գեոպարկի ստեղծման կարևորությունը, նշեց. «Գեոպարկը զբոսաշրջության  տեսակ է։ Այն կնպաստի տեղանքի ենթակառուցվածքի զարգացմանը և, ամենակարևորը, հանրությունը տեղեկացվելու է այդ տարածքների երկրաբանական վտանգների մասին»։

Նիստի ժամանակ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը:

Նա նշեց, որ գեոպարկերն աշխարհագրական տարածքներ են, որոնց հիմքում առանձնահատուկ տեսարժան, երկրաբանական ժառանգությունն է, որը զուգորդվում է պատմական, հնագիտական, մշակութային բաղադրիչներով։ Աշխարհում գեոպարկերը դիտարկվում են որպես կայուն տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության խթան։

«Գեոպարկերում կարևորություն ունեցող բացառիկ երկրաբանական օբյեկտները և լանդշաֆտները կառավարվում են հետազոտական, պահպանման, կրթական և կայուն զարգացման ամբողջական հայեցակարգով՝ ընդգրկելով տեղական համայնքների ուժերն ու հնարավորությունները», - ասաց Արա Ավագյանը:

Վերլուծելով հարուստ երկրաբանական ժառանգությունը, ինչպես նաև գեոպարկերի ստեղծման միջազգային փորձը՝ առաջարկվել է ստեղծել ոչ թե ընդհանրական երկրաբանական հուշարձանների գեոպարկ, այլ՝ մասնագիտացված: 

Գեոպարկը կընդգրկի տարածքներ հիմնականում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից, փոքր հատվածներ կներառի նաև Կոտայքի և Արարատի մարզերից։

«ՀՀ տարածքը ենթակա է բազմաբնույթ երկրաբանական վտանգների ազդեցությանը։ Ուստի երկրաբանական վտանգներով մասնագիտացված գեոպարկի ստեղծումը կունենա նաև պաշտպանական նշանակություն», - նշեց Արա Ավագյանը:

Նորաստեղծ հայկական գեոպարկը կառանձնանա նրանով, որ համեմատաբար սահմանափակ տարածքում կունենա երկրաբանական վտանգների տարբեր ոլորտներին վերաբերող օրինակներ՝ ակտիվ տեկտոնական խզվածքներ, սողանքներ, նորագույն հրաբխականություն, հիդրոթերմալիզմ, լճային տրանսգրեսիա, զանգվածային ոչնչացման մասին վկայող շերտագրություն և այլն: 

«Այս հանգամանքը հայկական առաջին գեոպարկին կտա բացառիկություն, առավել ևս, որ ընտրության արդյունքում կունենա տարածաշրջանային և մի քանի միջազգային նշանակության երկրատեղանքներ», - ասաց Արա Ավագյանը:

Խորհրդի անդամները նշեցին, որ անհրաժեշտ է առաջարկվող տարածքում հիմնել ազգային գեոպարկ և ստեղծել կառավարող մարմին, որում կընդգրկվեն գիտնականներ, պետական կառույցների և համայնքների համապատասխան մասնագետներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.06.2024թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը «Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» զեկուցմամբ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շրջանակներում հանդես կգա ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը «Ռադիոֆիզիկական մեթոդների և համակարգերի մշակումը ռադիոլոկացիայի, տեխնոլոգիական պրոցեսների հսկման, անվտանգության և այլ կիրառումների համար» զեկուցմամբ

2024թ.-ի նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվ․ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կազմակերպում է միջազգային կոնֆերանս՝ «Բնության գաղտնիքների բացահայտումը առաջադեմ կենսապատկերավորման մոտեցումների օգնությամբ» (Երևան, Հայաստան)

2024թ. նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի կունենա «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

Ս.թ. նոյեմբերի 14-15-ը կկայանա «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
23/10/2024

Արեւմտյան Նեղոսի եւ արեւադարձային այլ տենդեր. ինչի՞ սպասել. հարցազրույց Հովակիմ Զաքարյանի հետ
med.news.am
22/10/2024

«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Անձնակազմի փոխանակումներ» 2024 թ. մրցույթը
hesc.am
18/10/2024

Արթուր Իշխանյան. «Որոշումները կայացվում են փակ դռների հետեւում եւ սակավաթիվ մարդկանց խմբով»
hetq.am
18/10/2024

Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
tech.news.am
Կայքը հաճախել են
7 138 667

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:35, 30/10/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: