National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
22/02/2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ 2024 թ. փետրվարի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հայկական գրադարանային ասոցիացիայի» (ՀԳԱ) անդամներին։ Նրանց ուղեկցել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել գրադարանների գործունեությունն ի նպաստ հայորդիների կրթության և հոգեկերտվածքի ձևավորման և նշել, որ եկեղեցին մշտապես կանգնած է եղել գրականության ստեղծման, սերունդների կրթության և դաստիարակության ակունքներում։

ՀԳԱ նախագահ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, ներկայացրել է ՀԳԱ-ի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են գրադարանների առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը և գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը ներկայացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ արտերկրում տպագրված գրական ժառանգության հայրենադարձության հարցը։ Նշել են, որ այս նախաձեռնության նպատակն է հավաքագրել հայ տպագիր ժառանգության բացառիկ արժեքների թվային պատճենները, որոնց բնօրինակները բացակայում են հայաստանյան գրադարաններում և որոնց թվայնացումը հնարավոր է դառնում նվիրյալ հովանավորների ջանքերով: Այս ուղղությամբ Հիմնարար գիտական գրադարանն արդեն որոշակի աշխատանքներ է տանում և կարևորում Հայ

Առաքելական Եկեղեցու աջակցությունը: Մյուս խնդիրն այդ տպագիր ժառանգության ֆիզիկական փոխադրումն է Հայաստան, որը շատ դեպքերում հնարավոր չէ անել՝ սահմանված մաքսային օրենքների պատճառով: Նշվել է նաև, որ փոստային առաքման ծախսերը տարեցտարի բարձրանում են, իսկ գրադարանի ֆինանսավորումն այդ մասով մնում է նույնը։ Այդ իսկ պատճառով միջազգային գրքափոխանակության շրջանակում առաքվող գրականությունը կտրուկ նվազում է, դա էլ իր հերթին հանգեցնում է արտասահմանյան գործընկերների հետ կապերի խզմանը։ Մայա Գրիգորյանը կարևորել է արտերկրում տպագրված օտարալեզու գիտական հրատարակություններով Հիմնարար

գիտական գրադարանի համալրումը, ինչը կնպաստի գիտության զարգացմանը: Տիգրան Զարգարյանն անդրադարձել է աշխարհի տարբեր հայագիտական կենտրոններում պահվող տպագիր ժառանգության ուսումնասիրության և մատենագիտական ցանկերի կազմման հարցին։ Նա նշել է, որ այս ուղղությամբ ևս Հիմնարար գիտական գրադարանը նշանակալի աշխատանք է կատարել։ Խոսքը «Հայ գիրքը Թուրքիայում» մատենագիտական շարքի առաջին հատորի մասին է, որտեղ ներկայացված են Ստամբուլի քաղաքային գրադարանում պահվող հայերեն և հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտական նկարագրությունները: 

Վեհափառ Հայրապետը խոստացել է հիմնադրամների միջոցով աջակցել գրադարանների նախաձեռնություններին:

Լուսանկարները տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22․02․2024թ․


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 720

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am