ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
27/10/2023
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագծերի մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթ»։

Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման (networking) ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։

Նախագծերը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Ֆինանսավորման առավելագույն չափը 2 միլիոն ՀՀ դրամ է։ 

Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել նախագծերին, որոնցով նախատեսվում է՝

  • կազմակերպել հանդիպումներ՝ նախատեսված գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնականների համար (առանց տարիքային սահմանափակման)
  • հանդիպումների օրակարգը պետք է առնչվի գիտությանը կամ ՀՀ-ում գիտության զարգացմանը
  • հանդիպումների ընթացքում անհրաժեշտ է ապահովել գիտնականների հաղորդակցմանը նպաստող միջավայր
  • հանդիպումները պետք է լինեն պարբերաբար՝ նախագծի իրականացման ժամանակահատվածում։

Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հետազոտական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչները կամ առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր և կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են նախաձեռնել հաղորդակցման հարթակի ստեղծումն ու կազմակերպումը։

Մրցույթի հայտատուն, իսկ խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ՀՀ-ում մշտապես բնակվողներ։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

Մրցույթի հայտը՝ այստեղ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.10.2023թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 181 784

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: