ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
18/10/2023
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանը։

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականին՝ Ախալքալաք քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում:  1982-1985 թվականներին եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ: 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2002 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ:

Աշոտ Մելքոնյանը 1986 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ Եղել է գիտաշխատող, գիտական քարտուղար, փոխտնօրեն, իսկ 2002 թվականից՝ ինստիտուտի տնօրեն: 2004 թվականին նա ստացել է  պրոֆեսորի կոչում, 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա հեղինակ է 474 գիտական աշխատության, այդ թվում՝ 19 գրքերի, որոնք լույս են տեսել 10 լեզուներով աշխարհի 15 երկրներում: Ակադեմիկոս Մելքոնյանն արժանացել է «Մովսես Խորենացի», «Վաչագան Բարեպաշտ», ԵՊՀ ոսկե մեդալների և տասնյակ այլ պարգևների:

 

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայոց պատմության նոր ակադեմիական հրատարակության 8 գրքերից 6-ն անվճար տրամադրվել են գրադարաններին, զորամասերին և դպրոցներին։ «Ինչպես բազմահատորյակի, այնպես էլ մնացած աշխատությունների ստեղծման հարցում առաջնորդվել ենք բացառապես անաչառ պատմություն գրելու հրամայականով՝ քաղաքական կոնյուկտուրայից զերծ», - ասաց Աշոտ Մելքոնյանը։

Որպես կարևոր ձեռքբերում՝ նա շեշտեց ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դերակատարությունը։ «Ի պատասխան մեր նամակի՝ ԱՄՆ կոնգրեսը հայտնել էր, որ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ինստիտուտի դիմումը որոշակի նշանակություն է ունեցել կոնգրեսականների ճիշտ կողմնորոշվելու խնդրում», - ասաց Աշոտ Մելքոնյանը։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․10․2023թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 181 834

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: