ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
04/05/2023
ՀՀ ԳԱԱ-ում նշվեց ականավոր ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակը

Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղանը՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին: 

Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ 

Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Սերգեյ Ռախմանինովն իր հանճարեղ ստեղծագործություններով հարստացրել է ոչ միայն ռուս, այլ նաև համաշխարհային մշակույթը։ Ռախմանինովն իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայ պոեզիային՝ մասնավորապես Ավետիք Իսահակյանի։ Ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ փոխհարաբերություններում հատուկ տեղ են զբաղեցնում գիտությունը և մշակույթը՝ հատկապես երաժշտական արվեստը։ Այդ փոխհարաբերություններն այսօր զարգանում են, և այս միջոցառումը կնպաստի հայ-ռուսական գիտական և մշակութային կապերի ամրապնդմանը», - ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ 

«Սիմվոլիկ է, որ այսօրվա կլոր սեղանն անցկացվում է Հայաստանում։ Նման միջոցառումներն իրենց ներդրումն են ունենում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, նաև մեր ժողովուրդների միջև սերտ կապերի, ընդհանուր մշակութային կոդի և դարավոր ընկերության ապացույց են», - ասաց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։ 

Ելույթներով հանդես եկան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ ընդգծելով Սերգեյ Ռախմանինովի դերը համաշխարհային մշակույթում և կարևորելով հայ-ռուսական մշակութային համագործակցությունը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովը կնքեցին համագործակցության համաձայնագիր՝ համատեղ գիտական և մշակութային ծրագրերի իրականացման նպատակով։

«Այսօր մենք թևակոխում ենք համագործակցության նոր փուլ։ Սա մեր գիտական, մշակութային նոր ճանապարհի սկիզբն է», - նշեց Միխայիլ Բրիզգալովը։ 

Այնուհետև, Սերգեյ Ռախմանինովի կյանքին և ստեղծագործություններին նվիրված զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Բրիզգալովը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի ֆոնդերի գլխավոր փորձագետ Նատալյա Տարտակովսկայան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, ՀՀ մշակույթի

վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը՝ նորովի բացահայտելով Սերգեյ Ռախմանինովին։ 

Կլոր սեղանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
04․05․2023թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 181 856

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: