National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
10/02/2023
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» աշխատաժողովը

Սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը, «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին․ «Աշխատանքային տարին մենք սկսում ենք իրանագիտական միջոցառումներով։ Շատ կարևոր է մեզ համար իրանագիտական ուսումնասիրությունների զարգացումը։ Չնայած նրան, որ Հայաստանի և Իրանի միջև ընդամենը 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների պատմություն կա, մենք չպետք է մոռանանք, որ մեր երկու ժողովուրդների, երկու պետությունների միջև այդ հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, և սա խորքային, քաղաքակրթական մակարդակի վրա է»։ 

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց․ «Ուրախ եմ Իրանի իսլամական հեղափոխության հաղթական 44-րդ տարեդարձի նախօրեին գտնվել այս աշխատաժողովին, որը նվիրված է Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձին։ Մենք այժմ շատ զգայուն ժամանակահատվածում ենք գտնվում, և գիտահետազոտական կենտրոնների դերակատարությունը շատ կարևոր է, քանի որ մենք կկարողանանք հենվել պատմական փաստարկների վրա։ Մեր երկու երկրները պետք է ունենան հատուկ օրակարգ»։

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ Իրանում հայկական համայնքի ձևավորմանը, Նախիջևանի մասին պատմական փաստերին, նաև նրան, թե ինչպես Նախիջևանը սահման ունեցավ թուրքական աշխարհի հետ։ 

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների վերջին զարգացումները։ «Ամենակարևոր իրադարձությունը, որը տեղի է  ունեցել 2022 թվականին, ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումն է։ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման տեսանկյունից։ Այս հարաբերությունների հետագա զարգացումը կնպաստի նաև տարածաշրջանում հավասարակշռության վերականգնմանը», - ասաց Գրիգոր Մելքոնյանը։  

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը հանդես եկավ «Հայաստանի և Իրանի մոտեցումները տարածաշրջանային նոր մարտահրավերներին» թեմայով զեկուցմամբ։ Նա ներկայացրեց, թե ինչպես դրվեցին հայ-իրանական հարաբերությունների հիմքերը, ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան հետագայում, հատկապես 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ «Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, ըստ էության, Ռուսաստանն է, որի հետ կնքված է ռազմավարական դաշինք։ Փաստացի Հայաստանի անվտանգությունն ապահովող երկրորդ երկիրը Իրանն է,  որի հետ թեպետ կնքված չէ ռազմավարական դաշինք, սակայն, ըստ էության, այսօր Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է», - նշեց  Գոհար Իսկանդարյանը։ 

Աշխատաժողովում ներկայացվեցին նաև «Հայաստան-Իրան Էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները», «Քաղաքական հարաբերություններ Հայաստանի և Իրանի միջև», «Մշակույթի և տեղեկատվության ոլորտներում համագործակցություն երկու երկրների միջև» թեմաներով զեկուցումներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.02.2023թ.

Photogallery

Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 751

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am