National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
01/12/2022
Աշխատաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված ԵԳԻ Երկրաբանական թանգարանի և ՀՀ ՏԿԵՆ Հանրապետական երկրաբանական ֆոնդի հիմնադրման 85-ամյակներին

Սույն թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Երկրաբանությունը զարգացող աշխարհում. Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» գիտապրակտիկ աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հանրապետական երկրաբանական ֆոնդի հիմնադրման 85-ամյակներին: 

Երկրաբանական թանգարանի և Հանրապետական երկրաբանական ֆոնդի անձնակազմներին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Հանրապետությունում միակ երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ.: Թանգարանն աշխատանքները կազմակերպում է գիտակրթամշակութային առաջընթացի ժամանակակից մակարդակով՝ ունենալով հսկայական ծավալի փաստացի նյութ հանրապետության երկրաբանական կառուցվածքի և ընդերքի հարստությունների վերաբերյալ, հնարավորություն տալով պատկերացում կազմելու Հայաստանի երկրաբանական զարգացման պատմության մասին: Թանգարանը կարևոր դեր է խաղացել երկրաբանության զարգացման, կադրերի պատրաստման, հանրապետության միներալային հումքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում ձեռք բերված նվաճումների ցուցադրման գործում: Շատ կարևոր է պահպանել և զարգացնել թանգարանները ԳԱԱ համակարգում առաջին հերթին գիտության հանրամատչելիացման և գիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու նպատակով: 

Անգնահատելի է Հանրապետական երկրաբանական ֆոնդի դերն առկա և պարբերաբար թարմացվող ահռելի քանակությամբ երկրաբանական տեղեկությունների հաշվառման և վերլուծության առումով: Այն միասնական տեղեկատվական բազա է պետական կառավարման համակարգի, գիտակրթական հատվածի, տնտեսվարողների և այլ շահառուների համար: 

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ողջ անձնակազմին և տնօրեն պարոն Մելիքսեթյանին, Երկրաբանական թանգարանի անձնակազմին և թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանին, ինչպես նաև Հանրապետական երկրաբանական ֆոնդի ողջ անձնակազմին, տնօրեն Հարություն Մովսիսյանին այս հրաշալի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորեց Երկրաբանական թանգարանի և Հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատակիցներին. «Բոլորիդ շնորհավորում եմ, նորանոր հաջողություններ եմ մաղթում: Մեզ ոչ միայն պետք է եղածը պահպանել, այլ արդի գիտական նորարարությունները փորձել օգտագործել, այդ հսկայական տեղեկատվությունը փորձել թվայնացնել, ինչպես նաև անընդհատ շարունակվող նոր ուսումնասիրություններում փորձել նորարարական մեթոդները, նորարարական գիտելիքներն իրականություն դարձնել: Մենք կարևորում ենք մեր նախարարության աշխատանքներում համագործակցությունը գիտական հանրության, մասնագիտական կառույցների հետ: Ուրախությամբ պետք է նշենք, որ ոչ միայն ուսումնասիրված հսկայական տեղեկատվություն ունենք կուտակված, այլ նաև մեծ ներուժ նորանոր ուսումնասիրություններ անելու և պետական կառավարման համակարգին օգնելու այս ուղղությամբ ճիշտ աշխատանքեր տանելու»:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն իր ելույթում ասաց. «Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանը, երկրաբանական վարչությունը և երկրաբանական ֆոնդերը հիմնադրվեցին հասարակության համար բավականին ծանր՝ 30-ական թվականների կեսերին, և հետագայում՝ 1943թ.՝ պատերազմական տարիներին, հիմնադրվեց Գիտությունների ակադեմիան: Այսօր մեր ազգի համար ծանր իրավիճակում օրվա խորհուրդն է գիտության զարգացումը, ներուժի պահպանումը, համագործակցությունը պետական մարմինների, գիտնականների, բիզնեսի միջև»: 

Երկրաբանական թանգարանի 85-ամյակի կապակցությամբ, թանգարանի երկարամյա ղեկավարման և ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը պատվոգիր շնորհեց թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանին: Թանգարանի 85-ամյակի կապակցությամբ և թանգարանի երկարամյա ղեկավարման համար պատվոգիր շնորհվեց թանգարանի նախկին վարիչ Արայիկ Գրիգորյանին: Միներալների սրահի ցուցանմուշների գիտական դասակարգման համար շնորհակալագիր ստացավ Ժաննա Ստեփանյանը: Շնորհակալագրեր ստացան ճարտարագետ Նարինե Պողոսյանը, Էքսկուրսավար Ստելլա Պետրոսյանը, ճարտարագետ Ռուբեն Դավթյանը, ավագ գիտաշխատող Գեորգի Խոմիզուրին, ճարտարագետ, երկրաբան Նինա Խոմիզուրին, կրտսեր գիտաշխատող Սեդա Ավագյանը, ավագ ճարտարագետ Նարեկ Սահակյանը, ճարտարագետ, երկրաբան Կարեն Համբարյանը, Էքսկուրսավար Լենա Յաղուբյանը, ճարտարագետ, երկրաբան Մարինե Բադալյանը:

Հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատակիցներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: 

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համագործակցության հուշագիր ստորագրեց «Հայ - չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի հետ, որի միջոցով հնարավոր կլինի կապեր հաստատել և համագործակցել ՉԺՀ-ի բնագիտական թանգարանների և գիտակրթական հաստատությունների հետ:  Թանգարանը համագործակցության հուշագրեր ստորագրեց նաև ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի Կարելյան գիտական կենտրոնի և ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի հետ:

Աշխատաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հանրապետական երկրաբանական ֆոնդը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.12.2022թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 796

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am