National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
10/10/2022
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում անցկացվեց «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը: 

Գիտական նստաշրջանին մասնակցեցին արվեստագետներ, թատերագետներ Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ասաց. «Ներկայում շատ բան է փոխվել: Թատրոնը, բացի էսթետիկ հաճելի պահեր պարգևելուց, ունեցել է նաև ասելիք: Հենց ասելիքին է վերաբերում փոփոխությունը՝ ինչ էին փորձում ասել նախկինում, ինչ են փորձում ասել այսօր: Ես կարծում եմ, որ հենց այս խնդիրն է, որ կդառնա նստաշրջանի քննարկման նյութը, որը կվերաբերի թատերական արվեստի մակարդակին, նրան, թե ինչ է ասում ժամանակակից թատրոնը՝ արդյոք այն նպաստում է ժամանակակից մարդու վարքի կանոնակարգմանը, դաստիարակությանը, զարգացմանը: Եթե թատրոնը կարողանում է այդ խնդիրները լուծել, ուրեմն կարելի է ասել, որ իր գործն անում է: Լրահույս եմ, որ գիտական նստաշրջանի արդյունքները նոր շունչ կտան մեր ազգային թատրոնին, մեր թատերական գործիչներին»:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ այս միջոցառմամբ Արվեստի ինստիտուտը սկսում է արդի հայ արվեստի խնդիրներին նվիրված գիտական միջոցառումների շարք: «Մեր արվեստի բոլոր ճյուղերում կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ: Անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք համախմբվել ստեղծագործական միությունների հետ և քննարկել մեր խնդիրները, նշել ձեռքբերումները, անդրադառնալ մարտահրավերներին և գտնել լուծման ուղիները», - ասաց Աննա Ասատրյանը:

Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Մոսկվինն ասաց. «Անհրաժեշտ է արձանագրել՝ ինչ է կատարվում թատերական աշխարհում, գտնել լուծումներ առաջխաղացման համար, անել հաջորդ քայլը»:

Ըստ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանի՝ նստաշրջանը գիտական, ուսումնական, ստեղծագործական կազմակերպությունների համագործակություն է, ինչը կարող է լավ արդյունք և շարունակություն ունենալ: «Արդի թատրոնը միշտ փնտրտուքների մեջ է եղել, որովհետև փորձել է համընթաց քայլել կյանքի հետ, որոշակի պատասխաններ տալ կյանքի խնդիրներին, լուծումներ գտնել: Ես շնորհակալություն եմ հայտնում գիտաժողովի կազմակերպիչներին և հաջողություն ցանկանում բոլորին», - ասաց Լիլիթ Արզումանյանը:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց. «Ես կասած չունեմ, որ այս գիտական նստաշրջանը լուրջ ազդեցություն կթողնի ժամանակակից թատրոնի վրա՝ նկատի ունենալով, որ այն շարունակական է լինելու, հետագայում կարող է լուրջ քննարկումների արդյունք դառնալ և աջակցել արդի թատրոնի զարգացմանը»:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց. «Լիահույս եմ, որ այս նստաշրջանը պետք է տա նոր մտքեր, նոր գաղափարներ, առողջ քննարադատություն: Այսօր մենք ունենք շատ ավելի մեծ հնարավորություններ աշխարհի հետ հարաբերվելու: Մեզ մնում է առավել ամրացնել մեր մոտեցումները»:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի համաձայն՝ պետք է նախապատրաստել հաջորդ սերունդը, որը սիրով կգա թատրոն: «Մենք պետք է շատ խոսենք խնդիրներից, պետք է տեսնենք խնդիրները, իսկ խնդիրը որ տեսնում ես, պետք է անմիջապես լուծում տաս», - ասաց նա:

«Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» միջազգային գիտական նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.10.2022թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 787

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am