ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
14/06/2022
Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Պրոֆեսոր Փաթափությանն ունի ակնառու նվաճումներ մոլեկուլային կենսաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում:  2021 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։ 

Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում: 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում, 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում: Ներկայում պրոֆեսոր Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Փաթափության փորձարարական լաբորատորիան»:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.06.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 160 884

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:19, 26/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: