National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armais Kamalov
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
10/06/2022
ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն. «Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար լճի մակարդակը պետք է բարձրացնել մինչև 1909 մ նիշը»

Սույն թվականի հունիսի 7-ին «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ «Սևանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի և որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը: EU4Sevan ծրագրի խորհրդատու Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց ծրագրի գործողությունները և ժամանակացույցը: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից Սևանա լճի ավազանում 2016-2018թթ. իրականացված թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի ուսումնասիրությունների արդյունքները, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումների հնարավորությունները և խնդիրները, Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար առկա խնդիրները և անհրաժեշտ միջոցառումները ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ներկայացնելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, ասաց, որ սահմանված նշաձողը՝ Սևանա լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք բարձրացվի մինչև 1909մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա: «Լճի էկոհամակարգի հիմնավորված, իրատեսական և ինտեգրալ կառավարում չի իրականացվում։ Որոշումներն ընդունվում են՝ հաշվի չառնելով մոնիթորինգային տվյալներն ու գնահատումները, փաստացի՝ առանց գիտականորեն հիմնավորված մոդելների ու կանխատեսումային սցենարների»,- ասաց Սեյրան Մինասյանը: Անդրադառնալով անելիքներին՝ նա նշեց, որ պետք է արդիականացվի լճի մոնիթորինգի և գնահատման գործընթացը: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պետք է վերազինվի նոր սարքավորումներով: «Վերահսկողական մոնիթորինգի ամբողջական համակարգ է պետք գործարկել՝ համաձայն «Ջրի շրջանակային դիրեկտիվի»: Սևանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման և կանխատեսումների աշխատանքային ծրագիր պետք է մշակվի և  գործարկվի: Պետք է մոդելավորվի Սևանը, որի հիման վրա կառավարման ինտեգրալ պլան մշակվի և իրականացվի: Եվ դա չպետք է վերաբերի միայն Սևանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաև Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին»,- ասաց Սեյրան Մինասյանը:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից 2016-2018թթ. ընթացքում Սևանա լճի ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերվել են Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ: «Հիմնականում պեստիցիդները հայտնաբերվել են մեծ Սևանի հարավային հատվածում, գետերում, գետաբերանների հատվածներում, հիմնականում հատակային նստվածքներում: Սա հետևանք է ոչ միայն նախկինում կիրառված պեստիցիդների, այլև ներկայում ոչ պաշտոնական ձևով կիրառվող պեստցիդների»,- ասաց Գայանե Շահնազարյանը:

Նա նշեց, որ պեստիցիդների տարածման աղբյուր կարող են լինել նաև  Վարդենիկ գյուղում, Վարդենիս քաղաքում և Լիճք գյուղում գտնվող թունաքիմիկատների նախկին պահեստները:

«Ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված պեստիցիդներից դեռևս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը»,- ասաց Գայանե Շահնազարյանը: ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ  չեն հայտնաբերել: 

Քննարկման ժամանակ առաջարկ հնչեց միավորել պետական մի քանի լաբորատորիաների հնարավորությունները՝ Սևանա լճի ավազանում մոնիթորինգ իրականացնելու համար: Նաև նշվեց, որ «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվում են Սևանա լճի մոդելավորման աշխատանքներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.06.2022թ.


Notices
Publications in Press
12/01/2025

Բաց հարթակ. Գիտնականների արտահոսքը հաջողվել է կանխել. Հայոցյան
1lurer.am
10/01/2025

Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
05/01/2025

Գիտության դեմքեր. Հասմիկ Սիմոնյան
1tv.am
01/01/2025

Արտասահմանում վերապատրաստվելու հնարավորություն՝ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար
1lurer.am
This site has been visited
7 204 215

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:14, 14/01/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am