National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
31/05/2022
Հայաստանը Չինաստանի հետ կհամագործակցի Երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բնական պաշարների նախարարության Երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև առցանց ձևաչափով ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը մայիսի 16-ին ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՉԺՀ ԲՊՆ ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը:

Համագործակցության շրջանակներում չինական կողմն ամպային ծառայության հարթակի միջոցով ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բարձր ճշտությամբ հեռազննման տվյալների մշակում և ճանաչում, ՀՀ բնական ռեսուրսների, երկրաբանական վտանգ ներկայացնող գործընթացների, երկրադինամիկայի արբանյակային պատկերների հիման վրա տարբեր մասշտաբի քարտեզների կազմում, տվյալների շտեմարանի ստեղծում, տվյալների փոխանակում, գիտական համատեղ նախագծերի իրականացում, գիտական արդյունքների հրապարակում, գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման

դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, բնապահպանական միջավայրի, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում հեռազննման տվյալների և GIS համակարգերի կիրառում, աջակցություն բնական աղետների ժամանակ, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31.05.2022թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 182 643

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am