National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
26/05/2022
27 դրամաշնորհ Հայաստանի գիտնականներին՝ Հայ օգնության ֆոնդի կողմից

Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը: 

ANSEF-ի հետազոտական խորհուրդն 2022թ-ին ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված 27 դրամաշնորհներից 2-ը ֆինանսավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից։ 27 գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ են։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՕՖ-ի փոխտնօրեն, ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը շնորհավորեց հաղթողներին. «Մեծ հպարտություն ենք ապրում, որ ANSEF-ը, 22 տարի շարունակ հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հովանավորել Հայաստանի գիտնականներին ու փորձ է անում իր ավանդն ունենալ գիտության մեջ։ Վստահ եմ, որ դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստելու եք գիտության զարգացմանը: Հուսով եմ, որ մեր համագործակցությունն առաջիկա մեկ տարում շատ ակտիվ կլինի»:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն  Մարգարիտ Փիլիպոսյանը նշեց, որ դրամաշնորհներ ստացել են հիմնականում երիտասարդների կողմից ղեկավարվող խմբերը: «13 դրամաշնորհ ստացել են կենսաբանության ոլորտում աշխատող գիտական խմբերը, 2 դրամաշնորհ՝ քիմիայի ոլորտում, 2-ական՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության: Մինչ օրս ֆոնդի դրամաշնորհների բյուջեն կազմել է 2 միլիոն 835 հազար ԱՄՆ դոլար, ինչը չնչին գումար է գիտության զարգացման համար, բայց անչափ կարևոր և արժեքավոր: Սա ճանապարհ բացող սերն է, որը մենք փորձում ենք ցանել և ձեր օգնությամբ աճեցնել», - ասաց Մարգարիտ Փիլիպոսյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասաց. «Այսօր միակ հնարավորությունը դիմակայելու գոյութենական մարտահրավերներին գիտատեխնոլոգիական արդիականացումն է, որով պետք է տոգորված լինեն մեր գործունեության բոլոր ոլորտները: Այս առումով գիտնականները հանդիսանում են մեր հասարակության ամենակարևոր մարդիկ, իսկ ANSEF-ն այն բացառիկ կառույցներից է, որը ցույց է տալիս մշակութային զարգացման այն փիլիսոփայական ուղղությունը, որով մենք պետք է շարժվենք: Արդեն 22 տարի ANSEF-ը ցույց է տալիս Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման իրական օրինակ, ընդ որում՝ բարձրագույն մակարդակով, քանի որ ANSEF-ի փորձագիտական խմբում ներառված են առաջատար գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ես կոչ եմ անում մեր գիտնականներին՝ աջակցեք ANSEF-ին, եղեք ակտիվ, ձեր ձայնը լսելի դարձրեք հանրությանը, կառավարությանը, իշխանություններին: Ձեզանից պետք է դուրս գա այն լույսը, որով պետք է լուսավորվի ողջ հանրությունը: Ես մաղթում եմ ձեզ դրական, բացառիկ կարևոր աշխատանք, հաջողություններ ամենաբարձր գիտական մակարդակներում»:

2013թ-ից սկսած ANSEF-ն արդյունավետ կերպով համագործակցում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հետ: ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը նշեց. «Մեր համագործակցության հիմնական նպատակն է ցույց տալ և ոգևորել երիտասարդներին դիմել ANSEF-ին: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին»: 

22 տարիների ընթացքում ANSEF-ի կողմից դրամաշնորհներ են ստացել 567 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2100 գիտնական:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26.05.2022թ.

Photogallery

Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 796

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am