National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
13/05/2022
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդգծեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման,  համատեղ գիտական նվաճումների ձգտման կարևորությունը, ինչը կնպաստի երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը: «Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը կբացի նոր հնարավորություններ մեր երկրների երկու առաջատար մասնագիտական կառույցների համագործակցության համար: Համագործակցության այս ձևաչափը թույլ կտա միասնական ուժերով ապահովել պատշաճ մակարդակ դատական փորձագիտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում: Երկու կառույցների աշխատակիցներին մաղթում

  

եմ սերտ համագործակցություն՝ այս ուղղության գիտական և կիրառական զարգացման համար», - ասաց Աշոտ Սաղյանը: 

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը: «Մեծ պատիվ է լինել ձեր հյուրը, մեզ համար սա անմոռանալի օր է: Ես շատ ուրախ եմ, որ մենք ուժեղացնում ենք համագործակցությունը մեր երկու երկրների միջև: Հետագայում ևս մենք կպահպանենք սերտ կապեր», - ասաց Ալեքսանդր Կոնյուկը:

Բելառուսի Հանրապետության Դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ներկայացրեց դատական փորձագիտության ոլորտում բելառուսական կողմի ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնեց հետագայում ծավավելու առավել ակտիվ համագործակցություն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը նշեց, որ գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառումը կնպաստի դատական փորձագիտության ոլորտում մասնագիտական ներուժի կատարելագործմանը՝ այսպիսով աջակցելով երկու երկրների դատաիրավական ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու օրինականության ապահովմանը:

Միջոցառման շրջանակներում Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն: Արգամ Հովսեփյանին փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից հանձնվեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.05.2022թ.


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 826

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am