ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Առցանց ձևաչափով համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա
![](https://www.sci.am/images/2021/220419_121952_b_20220419_body1.jpg)
Ասցատրյանը և Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գլխավոր ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը:
![](https://www.sci.am/images/2021/220419_121946_b_20220419_body.jpg)
Համագործակցությունը ներառելու է փոխադարձ այցելություններ, համատեղ հետազոտական ծրագրեր և մասնակցություն միջազգային ծրագրերին: Համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր հիմք կդառնա տաղանդավոր ուսանողների, գիտաշխատողների կրթելու և պատրաստելու գործում, կնպաստի տնտեսության, գիտատեխնիկական ոլորտի զարգացմանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.04.2022թ.