ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ստեփան Եսայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
10/03/2022
Արձակագիր Բակուր Կարապետյանի «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաներ» պատմավեպի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Ս.թ. մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս և գեղանկարիչ Բակուր Կարապետյանի՝ «Շուշի» հիմնադրամի հրատարակչության լույս ընծայած «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաներ» պատմավեպի շնորհանդես-քննարկումը: Պատմավեպն ընդգրկում է 488-528 թթ-ը և լուսաբանում է Աղվանից թագավորությունում, որը հանդիսանում էր Հայոց երկրորդ պետականությունը Հայաստանի հյուսիս-արևելքում,  հասարակական, քաղաքական և մարդկային հարաբերությունները:

   Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: 
   Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:
   Բակուր Կարապետյանն ամփոփ կներկայացնի «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաներ» պատմավեպը, որից հետո տեղի կունենա գրքի քննարկումը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.03.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/01/2025

«Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը` լեգենդար կոմպոզիտորի 86-ամյակի առթիվ
style.news.am
30/01/2025

Ի գիտություն Erasmus+ ծրագրերի շահառուների և շահագրգռված դիմող կազմակերպությունների
hesc.am
29/01/2025

Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է. Ժաննա Անդրեասյան
hesc.am
29/01/2025

Մարդու համար ի՞նչ վտանգներ է պարունակում անասնապահության մեջ հակաբիոտիկների կիրառումը. Դավիթ Պիպոյան
med.news.am
Կայքը հաճախել են
7 220 351

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:27, 05/02/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: