National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
02/12/2021
«Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քիմիան մարդկությանը պետք է առավել քան երբևէ». անվանի քիմիկոս Վալենտին Անանիկովի գիտական զեկուցումը՝ ՀՀ ԳԱԱ-ում

   Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովին: Ակադեմիկոս Անանիկովը հանդես եկավ «Կատալիզի բազմակողմանի տեսությունը Ա.Ա. Բալանդինից մինչև մեր օրեր» գիտական զեկուցմամբ։

   ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորեց ակադեմիկոս Անանիկովի այցը. «Ներկայում Գիտության կոմիտեի աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստան են հրավիրվում առաջատար գիտնականներ արտերկրից դասախոսություն կարդալու համար:  Մենք նաև լրացուցիչ հիմնադրամ ենք ստեղծում անվանի գիտնականներին մեզ մոտ հրավիրելու նպատակով: Հարցը քննարկվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ, ով պատրաստակամություն է հայտնել խթանելու այս գործընթացը»:

   ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը ներկայացրեց Վալենտին Անանիկովի գիտական նվաճումները՝ նշելով, որ նա համաշխարհային մակարդակի խորոշ գիտնական է, ում գիտական աշխատություններից ամենաշատն են հղումներ կատարվում քիմիայի ոլորտում: «Վալենտին Անանիկովն իրականացնում է քիմիական գործընթացների տեսական ուսումնասիրություն և մոդելավորում, արհեստական բանականության կիրառություն քիմիական հետազոտություններում: Նա ստեղծել է մի շարք նանոչափ արդյունավետ կատալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է կորզել կենսաբանական զանգվածից զանազան օգտակար քիմիական միացություններ», - նշեց Լևոն Թավադյանը։

   Վալենտին Անանիկովը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության հեռանկարներն ինչպես քիմիական գիտությունների, այդպես էլ մյուս բնագավառներում: «Ժամանակին մենք շատ սերտ կապ ենք ունեցել: Մեր ինստիտուտում Հայաստանից շատ գիտնականներ, հետազոտողներ են աշխատել: Այդ գիտակրթական կապերը դրական ազդեցություն են ունեցել գիտության զարգացման վրա, և կարծում եմ, որ պետք է աշխատել դրանք վերականգնելու, ամրապնդելու ուղղությամբ: Դրանից երկու կողմերն էլ միայն կշահեն: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քիմիան մարդկությանը պետք է առավել քան երբևէ: Քիմիան արդյունաբերության մի շարք ոլորտների հիմքն է, իսկ այսօր շատ արդիական է նաև նոր հակավիրուսային դեղամիջոցների ստեղծման գործում:  Մեր օրերում քիմիան ամենապահանջված, օգտակար և հետաքրքիր ոլորտն է», - ասաց Վալենտին Անանիկովը:

   Ակադեմիկոս Անանիկովը գիտական զեկուցմամբ հանդես կգա նաև դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում:Վալենտին Անանիկովը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Արփինե Հարությունյանի և ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունու կողմից ղեկավարած «Իոնական հեղուկների մշակում և դրանց կիրառությունը քիմիայում»,  «Կենսաբանորեն ակտիվ միացությունների ինքնության և մաքրության վերլուծության նոր միջուկային-մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիկ եղանակների մշակում» թեմաների օտարերկրյա խորհրդատուն է: 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   02.12.2021թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 161 040

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:19, 26/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am