National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Stepan Essaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
20/04/2021
«Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ ԳԱԱ-ում

    Սույն թվականի ապրիլի 20-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան  ընդառաջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկումը: 

«Այս կլոր սեղանի նպատակն է զուգահեռներ անցկացնել 1915-2020/2021 թվականների հետ, թե ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ և ինչ տեղի ունեցավ 100 տարի հետո», - ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա նշեց, որ թուրքական կողմը միշտ փորձել է Հայոց ցեղասպանության հարցը հանել օրակարգից: «Միշտ էլ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ եթե մենք ուզում ենք այսօր նորմալ հարաբերություններ ունենալ, ապա նայենք ապագային, մոռանանք պատմությունը… Արդյո՞ք արժե նման գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել»,- ասաց ակադեմիկոս Մելքոնյանը: Նա հայտնեց, որ ԱՄՆ նախագահի նամակագրության գրասենյակը պատասխանել է Հայաստանի պատմագետների ընկերակցության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նամակին և ընթերցեց այն. «Շնորհակալություն Բայդեն, Հարիս վարչակազմի հետ կապեր հաստատելու համար: Նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը գնահատում են մեզ հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն, և վարչակազմը շնորհակալ է ձեր տեղեկատվության համար: Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ձեր նմանօրինակ նամակներն օգնում են մեզ ավելի պարզ և լավ հասկանալու, թե ինչպես Բայդեն, Հարիս վարչակազմը կարող է օգտակար լինել ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք ստացված նամակը և կաշխատենք տալ ընթացք:

Հարգանքներով՝
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակագրության գրասենյակ»:

    Կլոր սեղանի մասնակիցներին դիմելով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Մեր խնդիրը պիտի լինի այն, որ մտածենք, թե որն է պատճառը, որ ցեղասպանական քաղաքականությունն անընդհատ շարունակական է դառնում մեր ժողովրդի հանդեպ, և մենք կրում ենք լուրջ կորուստներ: Մենք պետք է գտնենք մեր շահերը պաշտպանելու, մեր պայքարի բանալին: Այս քննարկումն այդ խնդրին նույնպես պետք է ծառայի»,- ասաց Յուրի Սուվարյանը:
Կլոր սեղան քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: 

    Մասնակիցներն անդրադարձան Թուրքիայի կողմից տարվող Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության, հայկական դիվանագիության, ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության հարցերին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.04.2021թ.


Notices
Publications in Press
31/01/2025

«Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը` լեգենդար կոմպոզիտորի 86-ամյակի առթիվ
style.news.am
30/01/2025

Ի գիտություն Erasmus+ ծրագրերի շահառուների և շահագրգռված դիմող կազմակերպությունների
hesc.am
29/01/2025

Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է. Ժաննա Անդրեասյան
hesc.am
29/01/2025

Մարդու համար ի՞նչ վտանգներ է պարունակում անասնապահության մեջ հակաբիոտիկների կիրառումը. Դավիթ Պիպոյան
med.news.am
This site has been visited
7 220 466

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:38, 05/02/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am