ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Մկրտիչ Թումանյան
Մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
01/03/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հայտարարությունը

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարում հանդես գալ նոր հայտարարությամբ։

    2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։ Ի պատասխան  հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի,    վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
01.03.2021թ.


Ազդեր








2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս.թ. ապրիլի 23-ին ժ. 13:00-ից ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում կկայանան գիտական զեկուցումներ,որի ընթացքում ելույթ կունենան ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

Ս.թ մայիսի 6-ին՝ ժամը 15․00-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
15/04/2025

Աստղագիտությունը նպաստում է Հայաստանի դիրքի ուժեղացմանը՝ ինչպես գիտության մեջ, այնպես էլ քաղաքական և տնտեսական առումներով․ Ռուբեն Անդրեասյան
tvnews.am
15/04/2025

Большой интерес к малым дозам радиации
golosarmenii.am
14/04/2025

Ամեն օր կորցնում ենք հայտնի գիտնականների. գիտության կազմակերպման համար պետք է ռազմավարություն
1in.am
14/04/2025

Աշխատանքային քննարկում խորհրդարանում՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
hesc.am
Կայքը հաճախել են
7 299 082

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:05, 16/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: