ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Անի Ապրահամյան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
25/03/2019
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

   Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
   ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Այսպիսով, բաժանմունքի կազմում ընդգրկված են հետևյալ գիտահետազոտական կազմակերպությունները` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

20190325_5_body.jpg
    Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 7 ակադեմիկոս, 11 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:
    2018թ. տպագրվել է 298 հոդված (188-ն արտասահմանում), 140 թեզիս (92-ն արտասահմանում), 12 մենագրություն, 4 ուսումնական ձեռնարկ և հատկացվել է 2 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 16 գիտաժողով, որոնց մասնակցել է 904 մարդ (232-ն արտերկրից): Կազմակերպվել են քննարկումներ, այդ թվում` «Հիմնարար գիտության զարգացման հեռանկարները» ԱՊՀ գիտնականների 2018թ. ֆորումի շրջանակներում, «Կենսաբժշկության ոլորտում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության քննարկումը» ՌԳԱ փոխնախագահ ակադեմիկոս Վ.Չեխոնինի հետ համատեղ և «Սևանա լճի էկոլոգիական հիմնահարցերը» ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ համատեղ:
    Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Չարորակ ուռուցքների համաճարակաբանության պատկերը Հայաստանում» (զեկ.` ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Հ. Մ. Գալստյան)
  • «Հայաստանի շրջակա միջավայրի ռադիոակտիվության գնահատումը» (զեկ.` կ.գ.թ. Օ. Ա. Բելյաևա)
  • «Ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիան և մանրէների ինակտիվացումը կենսաինժեներիայի մեթոդներով» (զեկ.` կ.գ.թ. Գ. Վ. Գյուլխանդանյան)
  • «Բույսերի հիդրոպոնիկայի հեռանկարները Հայաստանում» (զեկ.` կ.գ.թ. Ա. Հ. Թադևոսյան, կ.գ.թ. Խ. Ս. Մայրապետյան)
  • «Ապաբջջային սկաֆֆոլդների ստացում» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Գ. Քերյան)
  • «Հայաստանի էկոհամակարգերի պահպանման հեռանկարները» (զեկ.` կ.գ.թ. Ա. Ս. Ալեքսանյան, կ.գ.դ. Գ. Մ. Ֆայվուշ)
  • «Նոր սերնդի հակամանրէային պատրաստուկների ստացումը և կիրառումը» (զեկ.` կ.գ.թ. Ք. Ջ. Կարապետյան)
  • «Մարդու մակաբույծների շրջապտույտը բնության մեջ» (զեկ.` կ.գ.թ. Ս. Ա. Աղայան)

   Կարևորագույն գիտական արդյունքներ

   «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ

   «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ն իր արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացնում է ինովացիոն ծրագրեր: Մասնավորապես, 2018թ. Կենտրոնում գործող արտադրամասում ներդրվել են «Նարինե» ըմպելի և փոշենման կաթնաթթվային մթերքների ու մի շարք բուսական յուղերի արտադրություններ:

   Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

   Անցկացվել են հետազոտություններ, որոնց արդյունքներով տեղական արտադրության կաթի և հանքալեռնային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղենների համար հաշվարկված թունավոր տարրերի քաղցկեղածին ռիսկը գերազանցել է թույլատրելի սահմանը:
   «Հայաստանի տարածքի ռադիոէկոլոգիական մոնիթորինգ. փուլ երկրորդ» թեմայի շրջանակներում  նմուշառվել է շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների 60 ներկայացուցչական նմուշների հավաքածու, սկսվել են տարրալուծման աշխատանքներ:
   Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սննդի ոլորտում ռիսկի գնահատման վերաբերյալ սկսել է  համագործակցել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:

   Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ԳԿ

   Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել են երկու նոր գիտական խմբեր.

  • «Էկոլոգիական ռիսկերի և ազդեցությունների գնահատման» գիտական խումբ՝ ՀՀ ջրային պաշարների քիմիական և կենսաբանական աղտոտվածության և մարդու առողջության համար ռիսկերի գնահատման համար,
  • մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խումբ՝ մակաբուծային, վիրուսային և բակտերիոլոգիական հիվանդությունների և հարուցիչների ուսումնասիրության համար:

   Կատարվել է Սևանա լճի խորջրյա հատվածների ջրաբանական, ջրաքիմիական և օդերևութաբանական ամենամսյա տվյալների հավաքագրում և վերլուծություն: Մշակվել է ջերմային ռեժիմի գնահատման  միաչափ մոդել, որի միջոցով գնահատվել է լճի ջրի ջերմաստիճանի ուղղահայաց վերջին 10 տարիների դինամիկան:

   Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

   Հայաստանի ֆլորայի կենսակարգաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են Հայաստանի համար, ինչպես նաև Կովկասի ֆլորայի համար նոր տեսակներ:
Ֆրանկֆուրտ-Մայն քաղաքի Սենկենբերգի անվան հնէաբանական ինստիտուտ-թանգարանի հետ համատեղ իրականացվել են հնէաբուսաբանական գիտահետազոտական աշխատանքներ Գերմանիայում և Հայաստանում։
Մեծ Բրիտանիայի Քյու Թագավորական բուսաբանական այգիների հետ համատեղ ծրագրի շրջանակում կատարվել է Հայաստանի ֆլորայի հազվադեպ բուսատեսակների հավաք:

   Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

    Գ.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ՀՀ     Բանակը համեմունքային բույսերի և թեյաբույսերի բուսահումքով ապահովելու նպատակով: Ինստիտուտը ստացել է պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից, որի համաձայն նմուշները շուտով կենթարկվեն համապատասխան փորձաքննության, այնուհետև կփոխանցվեն անձնակազմին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մի շարք բույսերի բացօթյա հիդրոպոնիկ եղանակով արտադրության և ջերմատան կառուցման ծրագրեր ներկայացնելու մասին:

   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

   Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Հայկական գենոմ» նախագիծը: Ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խումբն իրականացնում է գիտատեխնիկական ծառայությունների մատուցում, որից ստացված հասույթն այս տարի կկրկնապատկվի:

   Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

   Հաստատվել է գալարմինի հակաքաղցկեղային ազդեցությունը in vitro պայմաններում Էռլիխի ասցիտային կարցինոմայով վարակված մկների քաղցկեղային բջիջների կախութային կուլտուրայի վրա: Կատարվել են ուսումնասիրություններ գալարմինի տարբեր չափաբաժինների ազդեցության ներքո գտնվող մկների քաղցկեղային բջիջների վրա:

   Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

   Թունաբանական հետազոտությունների արդյունքում  պատրաստ է գյուրզայի հակաթույնի պրոտոտիպը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.03.2019թ.


Ազդեր








Օգոստոսի 29-30-ը ԳԱԱ կլոր դահլիճում տեղի կունենա «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով

Ս.թ. սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց է կացնում 9-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցը պատանի աստղագետների համար (9BISS)

Ս.թ. սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում անց է կացնում XVI միջազգային սիմպոզիումը ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի վերաբերյալ

Ս.թ. սեպեմբերի 16-17-ը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և ՌԴ ԳԱ Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Վ.Յ.Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին

Ս.թ. սեպտեմբերի 16-20-ը ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը անց է կացնում Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի (ՀԱԿԱ) 4-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովը (4RAW)

Ս.թ. սեպտեմբերի 20-22-ը ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում անց է կացնում «ԳԲՀ և ՏՀՑ տեխնոլոգիաներ, անլար հաղորդակցություն և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողովը

2024թ․ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. hանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 15-19-ը հրավիրում ենք մասնակցելու Երևանում (Հայաստան) կայանալիք «Օպտիկան և նրա կիրառությունները» 12-րդ միջազգային սիմպոզիումին (12th Symposium on "Optics & its Applications (OPTICS12)): Գրանցման վերջնաժամկետն է ս․թ․ օգոստոսի 15-ը

2024թ. նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է միջազգային առցանց գիտաժողով՝ «Բարբառային լեզվի ուսումնասիրությունը ԱՊՀ երկրներում» խորագրով

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/08/2024

Կառավարությունը հաստատել է բուհերին և գիտական կազմակերպություններին նվիրաբերվող սարքերի բաշխման ցանկը
hesc.am
26/08/2024

«Քո ձայնը»
armradio.am
23/08/2024

Գերբարձր ջերմաստիճանային կոմպլեքս բորիդներ. նյութերի նոր դաս
1lurer.am
22/08/2024

Բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր կնվիրաբերվեն
1lurer.am
Կայքը հաճախել են
7 077 426

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:46, 30/08/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: