National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Mikhail Piotrovsky
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
24/12/2018
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2018թ. միջազգային գիտական մրցանակը շնորհվում է Էդվարդ վան դեն Հոյվել, Ալեքսանդր Տուտուկով և Լև Յունգելսոն գիտական խմբին

   Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ օտարերկրյա պետություններում ՀՀ գիտնականների գործուղումների ֆինանսավորմանը, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին, 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ դափնեկրի (դափնեկիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:20181224_body.jpg
   Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադ․ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ՀՀ ԳԱԱ նախագահ, Հայաստան, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Երվանդ ԹԵՐԶՅԱՆ (ԱՄՆ), պրոֆ. Նորիո ԿԱՅՖՈՒ (Ճապոնիա), պրոֆ. Միշել ՄԱՅՈՐ (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան ՇՄԻԴՏ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի ՉԵՐԵՊԱՇՉՈՒԿ (Ռուսաստան), պրոֆ. Վահե ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱՄՆ), պրոֆ. Կատրին ՍԵԶԱՐՍԿԻ (Ֆրանսիա) և պրոֆ. Ջոզեֆ ՍԻԼՔ (Մեծ Բրիտանիա)։
Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակը շնորհել հետևյալ գիտնական խմբին․
պրոֆ. Էդվարդ ՎԱՆ ԴԵՆ ՀՈՅՎԵԼ (Edward VAN DEN HEUVEL, Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆ. Ալեքսանդր ՏՈՒՏՈՒԿՈՎ (Александр ТУТУКОВ, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա, ՌԴ), պրոֆ. Լև ՅՈՒՆԳԵԼՍՈՆ (Лев ЮНГЕЛЬСОН, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա, ՌԴ) գիտական խմբին։
Խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի (Anton Pannekoek Institute for Astronomy, University of Amsterdam) և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի (ИНАСАН) կողմից «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»։
  Մրցանակի նախորդ դափնեկիրներն են.
  2010 – Միշել ՄԱՅՈՐ (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու ՍԱՆՏՈՒՇ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)՝ մոլորակային համակարգերի և դրանց մայրական աստղերի միջև կապի ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրման համար։
  2012 – Յան ԷՅՆԱՍՏՈ (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա)՝ թաքնված զանգվածի և տիեզերական սարդոստայնի բացահայտման մեջ հիմնարար ներդրման համար, և Իգոր ՆՈՎԻԿՈՎ (Պ. Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)՝ Տիեզերքի՝ որպես ջերմ տիեզերք առաջանալու դիտողական հաստատման առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակի առաջարկման համար։
  2014 – Ֆելիքս ԱՀԱՐՈՆՅԱՆ (Իռլանդիա և Գերմանիա)՝ բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման և չերենկովյան դիտակների ստերեոդիտական համակարգի մշակման գործում առաջատար դերի համար, և համատեղ՝ Իգոր ԿԱՐԱՉԵՆՑԵՎ (Ռուսաստան) և Բրենթ ԹԱԼԻ (ԱՄՆ)՝ Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար։
  2016 – մրցանակը չի շնորհվել։
  Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2019 թվականին։ Օրը և մնացած պայմանները կհայտարարվեն մինչև հունվարի 15-ը։


Notices
Publications in Press
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
This site has been visited
7 181 929

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:32, 20/12/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am