ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Միխայիլ Պիոտրովսկի
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
25/05/2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - 100» խորագրով միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում մեկնարկեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ – 100» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «1918թ-ի մայիսին Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը և կյանքի կոչել Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում` 12 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որը, սակայն, ասիճանաբար ամրապնդվեց և ընդարձակվեց: …Պետականության մոտ երկուսուկես տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց: Երկարատև ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը: Թեև ընկավ Հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետևանք չմնաց: Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն` խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք: Փաստորեն, առաջին Հանարապետության հենքի վրա, թեև վարչաքաղաքական միանգամայն այլ համակարգի պայմաններում ստեղծված խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ անկախ Հանարպետության ձևավորման համար»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

20180525_1n.jpg
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեկ քառամյակ առաջ հայ ժողովուրդը երկարամյա ընդմիջումից հետո վերականգնեց իր պետականությունը, և այսօր արդեն մեր պատմական հայրենիքի մի անկյունում հայ ժողովուրդը շարունակում է ցույց տալ, որ կենսունակ է և հետագայում էլ պետք է շարունակի իր ընդլայնումը: Աշխարհասփյուռ հայության` դեպի Հայաստան ներգաղթի ապահովումը մեզ համար պետք է դառնա առաջին քայլերից մեկը: Եվ  մեր նորաստեղծ կառավարությունն այս կապակցությամբ  պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայոց պետականությունը դառնա աշխարհասփյուռ հայության համար նոր ապագա կերտելու կարևոր հանգրվան: Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականության համար այս կարևոր փուլում շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը և, կարևորելով Սփյուք-Արցախ-Հայաստան եռամիասնությունը, սիրով ուզում եմ մեր կառավարության անունից հայտնել, որ այսուհետ էլ մեր քայլերը պետք է միտված լինեն աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգրավմանը: Շնորհավորում եմ բոլորիս»,- իր ելույթում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
   Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը: «1918թ-ին նոր էջ բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այն մեծ խորհուրդ ունի: Տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, հանդիսանում է ոգեշնչման ու հպարտության առիթ:  Միևնույն ժամանակ, այն պատգամ է հետագա սերունդներին`  լինել միշտ միասնական ամենածանր պահերին, ամուր պահել հավատը սեփական ուժերի հանդեպ, գերագույն արժեք համարել հայրենիքին անմնացորդ նվիրումն ու ծառայությունը: Հենց նման արժեհամակարգը հնարավորություն տվեց ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդին տեր կանգնել իր ճակատագրին…»,- մասնավորապես նշված է Բակո Սահակյանի ուղերձում:
   ՀՀ  Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը: «…Առաջին Հանրապետության տարիներին զգալիորեն ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու գաղափարը, որը հնարավոր դարձրեց հաղթահարել խորհրդային իշխանության հաստատման առաջին շրջանում ստեղծված դժվարությունները, ապահովել կրթամշակութային ու հասարակական մեծ առաջընթաց և հող նախապատրաստել  1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության  վերականգնման համար: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ համայն հայության քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում` ամրագրելով հայության` սեփական ճակատագրին ու երկրին տեր կանգնելու նպատակը»,- մասնավորապես նշված է ՀՀ Սփյուռքի նախարարի ուղերձում:

20180525_2n.jpg
   Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ողջույնի ուղերձը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: «Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կողջունենք ձեզ: Հաւաքուած էք` լուսարձակի տակ բերելու ու վերաարժեւորելու Մայիս 28, 1918-ին հռչակուած Հայաստանի առաջին Հանարապետութիւնը իր ներքին ու արտաքին տարածքներով ու յարակից դէպքերով, զարգացումներով…  Ներկայ ամեակը ազգային հպարտութեան ու ցնծութեան առիթ է: Սակայն կը հավատանք, որ միաժամանակ ան մեզի ուղղուած մարտահրաւէր մըն է` 100-ամեակի համազգային նշումէն անդին նայելու, ոգիով ու նպատակասլաց մօտեցումով, մեր ժողովրդի ներկային ու ներկայի իրագործումներով կերտուելու կոչուած ապագային… »:
   «… Պատմական փաստերը երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ կարող էր այդ հանրապետությունը չստեղծվել, բայց մեր ժողովրդի, նրա քաղաքական ուժերի, կամքի շնորհիվ էր, որ ստեղծվեց այդ հանրապետությունը և ունեցավ վիթխարի դեր մեր հետագա պետականության կերտման համար», - իր ելույթում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
   ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ առաջին Հանարապետության պատմության դասերը պետք է լավ ընկալել, որովհետև հայրենի երկրում ապրող հայ ժողովուրդը միշտ գտնվել է ու այսօր էլ գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում, մի բան որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական ուժերին և այն ժամանակ պարտադրում էր, այսօր էլ պարտադրում է վարել այդ իրողությունից բխող բազմակողմանի հիմնավորված ներքին և արտաքին քաղաքականություն: «…Հայ ազգային գաղափարի և նրանով ձևավորված նպատակների լայն քարոզչությունը ազգային, քաղաքական ու հասարակական  կազմակերպությունների, գիտության, կրթության, գրականության, մշակույթի բնագավառների գործիչները, և իհարկե, մենք` հայ պատմաբաններս, պիտի դիտենք որպես մեր առաջնահերթ խնդիրը: Մեր նոր սերնդին մենք սա պետք է ներշնչենք մշտապես, դարձնենք նրա միսն ու արյունը: Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում այս գիտաժողովը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
   Թբիլիսիի պետական համալսարանի անկախ գիտահետազոտական միավորի Իվ. Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Գիորգի Ճեիշվիլին իր ողջույնի ելույթում մասնավորապես նշեց. «1918թ-ին Հարավային Կովկասում երեք անկախ պետություն ձևավորվեց: Մեկը մյուսի հետևից մայիսի 26-ին և 28-ին Թբիլիսիում վրացիները, հայերը և ադրբեջանցիները քվեարկեցին իրենց ազատության համար: Դա պատմական ընտրություն էր, որից մենք այսօր օգտվում ենք: Դա նաև խորհրդանշական էր իր զուգադիպությամբ ժամանակի և տարածության մեջ: Առաջին դեմոկրատական հանրապետույունները կարճատև էին, բայց դրանց հսկայական նշանակությունը մեր ազգերի պատմության մեջ մեծ է: Վրաստանի և Հայաստանի անկախ հանրապետությունների վերակառուցման գործընթացը նոր ժամանակակից աշխարհում բավականին հաջող փորձ էր: Վրաց և հայ ժողովուրդները ցույց տվեցին պետական և քաղաքական գիտակցության բարձր մակարդակ»:
   Պլենար զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:  Այնուհետև երկու օրերի ընթացքում շուրջ 70 զեկուցումներով հանդես կգան Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի գիտնականները:
   Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 26-ին` ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա Երվանդ Փամբուկյանի կազմած «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
   Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   25.05.2018թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
11/12/2024

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը
infocom.am
10/12/2024

Գիտության դեմքեր. Ռուզաննա Միքայելյան
1tv.am
09/12/2024

«Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները հայտնի են
hesc.am
29/11/2024

Հայերը Բալկաններից չեն եկել, սասունցիներն էլ ասորական արմատ չունեն․ բացահայտումներ՝ հայերի գենոմի մասին աշխատությունում
news.am
Կայքը հաճախել են
7 182 635

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:32, 20/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: