ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
31/03/2025
Կայացավ 5-րդ հոբելյանական Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

Մարտի 29-ին իր աշխատանքներն ամփոփեց հոբելյանական 5-րդ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որն այս տարի կայացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։ 

Եզրափակիչ փուլում իրենց հետազոտության արդյունքները ներկայացրեցին 250 սովորողներ Երևանից և ՀՀ մարզերից։ 

Ներկայացված 94 նախագծերը վերաբերում էին հինգ հիմնական անվանակարգերին՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:

 

Հետազոտական ի՞նչ թեմաներ էին հուզում աշակերտներին այս տարի 

Ուսումնասիրության թեմաների շրջանակը լայն էր և բազմազան․ այս տարի ևս աշակերտները շատ մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրի խնդիրներին՝ Սևանա լճի ձկնատեսակներին, Գետառի ջրի որակին, հանքավայրերի պոչամբարների ազդեցությանը, ջրում ծանր մետաղների առկայության բացահայտմանը, ռադիացիայի չափմանը, այլընտրանքային էներգիային, ինչպես նաև Երևանում և Գյումրիում օդի աղտոտվածության մակարդակներին և մեղմման եղանակներին։ Ավանդական դարձած թեմաների հետ մեկտեղ, աշակերտներին հետաքրքրել են նաև համաշխարհային օվկիանոսը նավթից մաքրելու հիմնախնդիրը և բիոնիկայի կիրառմամբ սարդ-ռոբոտի նախագծման աշխատանքները։ 

Քիչ չէին նաև կիրառական նախագծերը, որոնց շրջանակներում աշակերտները գիտափորձերի արդյունքում ստացել էին էկոլոգիապես մաքուր օճառ, օծանելիք, հայտնի կտավների մոմե կրկնօրինակներ, զարդեր, դեղաբույսերից բուժիչ պատրաստուկներ, ինչպես նաև վառելանյութ և պարարտանյութ։ 

Աշակերտների հետաքրքրության շրջանակում շարունակում են մնալ նաև հայագիտական և հումանիտար նախագծերը՝ հայ պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված հարթակներից մինչև Վիքիպեդիայում զեղծարար նյութերի բացահայտում։ 

«Տարեցտարի ավելի մեծ թվով դպրոցականներ են մասնակցում և ներկայացնում հետազոտական բնույթի, գիտական տարրեր պարունակող նախագծային աշխատանքներ։ Սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից կարևոր նշանակություն ունի։ Տարեցտարի նկատում ենք, որ գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվել ցանկացող երեխաների թիվն աճում է», - նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ծանոթանալով փառատոնի եզրափակիչ փուլին ներկայացված նախագծերին և զրուցելով աշակերտների հետ:Նա նշել է, որ փառատոնի միջոցով ակնկալվում է խթանել սովորողների՝ գիտությամբ զբաղվելն ու գիտական փոքր հետազոտություններ իրականացնելը: «Մասնագիտական հանձնաժողովը նախագծերը գնահատում է՝ ըստ դրանց նորարարության, հետաքրքրության, ինքնուրույնության: Մի շարք չափանիշներ կան, ըստ որոնց՝ կատարվում է լավագույնների ընտրությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։ 

Ի՞նչին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն հաջորդ տարվա փառատոնի մասնակիցները․ ժյուրիի անդամները կիսվեցին իրենց նկատառումներով և առաջարկություններով 

Իրենց հերթին, մասնագիտական ժյուրիի անդամները մանրամասնեցին նախագծերից ստացված տպավորությունների և գնահատման չափանիշների մասին։ 

Այսպես, ժյուրիի անդամ կ․գ․թ․ Նաիրա Սահակյանի հավաստմամբ՝ խմբեր կան, որ երկրորդ կամ երրորդ անգամ են մասնակցում, և առաջընթացն ակնհայտ է․ տարիների ընթացքում փորձի կուտակումը իրապես նպաստել է ծրագրերի ավելի գրագետ ներկայացմանը՝ վիճակագրական վերլուծությունների ներառմամբ։ <<Երեխաներին հետաքրքում են այն թեմաները, որոնց հետ առնչվում են կենցաղում՝ միջավայրի աղտոտվածությունը, աղմուկը, առողջության պահպանում, կենսաբանական ակտիվության ուսումնասիրությունը և կիրառությունները>>,- նշեց Սահակյանը՝ խորհուրդ տալով աշակերտներին և ղեկավարներին հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել գիտափորձերի անցկացման մեթոդաբանությանը, փորձերը կրկնել մի քանի անգամ՝ վիճակագրական տվյալների ճիշտ վերլուծության նպատակով։ 

Ժյուրիի մեկ այլ անդամ, կ․գ․թ․ Լիլիթ Գաբրիելյանի հավաստմամբ՝ ուրախալի նաև այն փաստը, որ նախագծերի քանակի աճին զուգահեռ, աճում է նաև մարզաբնակ աշակերտների մասնակցությունն ու ոգևորվածությունը ծրագրով։ Բացի այդ, Լիլիթ Գաբրիելյանի կարծիքով, աճել է նաև պաստառային ներկայացումների որակը՝ թե՛ արտաքին ձևավորման, թե՛ նրանցում վիճակագրական վերլուծությունների ներառման, թե՛ բանավոր ավելի գրագետ ներկայացման տեսանկյունից։ Աշխատանքը ավելի ներկայանալի դարձնելու համար աշակերտներն օգտվել են նաև արհեստական բանականության գործիքակազմերից։ Ժյուրիի անդամն առանձնահատուկ ընդգծեց նաև միջին դասարանների աշակերտների ոգևորվածությունը և հետաքրքրությունը նորարարությունների հանդեպ։ Ինչ վերաբերում է աշակերտների հետաքրքրությունների շրջանակին, ապա ժյուրիի անդամի ընդգծմամբ, այս տարի շատացել են միջգիտակարգային ուսումնասիրությունները, ինչը ևս խրախուսելի է։ Գաբրիելյանի հավաստմամբ, առանձնակի ուշագրավ է այն փաստը, որ աշակերտները ուսումնասիրության ընթացքում դիմում են տարբեր գիտական կենտրոններ, պետական մարմիններ, ոլորտի մասնագետների՝ փորձելով իրենց աշխատանքը բարելավելու նոր ուղիներ գտնել։ Միաժամանակ, Գաբրիելյանը խորհուրդ տվեց աշակերտներին ավելի նախաձեռնողական լինել ուսումնասիրվելիք թեմայի ընտրության հարցում: 

Ինչո՞ւ մասնակցել գիտության փառատոնին․ իրենց փորձով և խորհուրդներով են կիսվում նախորդ տարիների մասնակիցները, ուսուցիչները և տնօրենները 

Փառատոնին արդեն հինգերորդ տարին անընդմեջ որպես նախագծի ղեկավար մասնակցած Նելլի Ստեփանյանը, որը դասավանդում է Վանաձորի թիվ 21 միջնակարգ դպրոցում, կոչ արեց գործընկերներին և աշակերտներին ավելի ակտիվ մասնակցել նման նախաձեռնություններին՝ հիշելով, որ ցանկացած փոքր միտք կարող է բերել մեծ գաղափարների։ Նախորդ տարիներին ուսուցչի սաներն ուսումնասիրել են այլընտրանքային էներգիայի աղբյուրների մշակման և Լոռու դեղաբույսերի կիրառության եղանակները՝ համագործակցելով նաև այլ մարզերի դպրոցականների հետ։ Այս տարի թիվ 21 աշակերտները ստացել են մրգային կաթ, պատրաստել արհեստական օճառ՝ բնական ծաղիկներից, և կվարցի տատանումների կիրառմամբ ստացել այլընտրանքային էներգիա։ 

Երևանի թիվ 112 միջնակարգ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանն էլ նշեց, որ տարեցտարի խրախուսում է աշակերտներին մասնակցել փառատոնին իրենց գիտական հետազոտություններով՝ չմոռանալով նաև գեղագիտական կողմի մասին․ այս տարի նրա սաները մեղրամոմին տարբեր հավելանյութեր ավելացնելու միջոցով ստացել են շինարարության մեջ կիրառելի նյութ` միաժամանակ վերստեղծելով համաշխարհային հայտնի արվեստի գործերը։

 

Իր փորձով այս տարվա մասնակիցների հետ կիսվելու յուրահատուկ նախադեպ է նաև նախորդ տարվա մրցանակակիր, ԵՄ երիտասարդ գիտնականների 35-րդ մրցույթին Հայաստանը ներկայացրած Մարիաննա Աթայանի մասնակցությունն այս տարվա նախագծերին` որպես մենթոր։ Արդեն ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողուհին աջակցել է «Այբ» կրթահամալիրի 3 գիտական խմբերի հետազոտությունների իրականացմանը (ուսուցիչ` Լիլիթ Համբարձումյան), որոնք վերաբերում էին հակաբակտերիալ կենսաքայքայվող թաղանթի մշակմանը, հողերի որակը բարելավող արդյունավետ օրգանական պարարտանյութի ստացմանը և վերամշակված պլաստիկի շնորհիվ ջրից ծանր մետաղների դուրսբերմանը։Խոսելով միջազգային մրցույթում մասնակցության փորձից` Մարիանա Աթայանը նշեց, որ միջազգային հարթակներում մրցակցությունը շատ բարձր է, և պարզապես լավ գաղափար ունենալը բավարար չէ. կարևոր է նաև լավ կատարողականը` առաջատար երկրների հետ մրցել կարողանալու համար։ Ապագա մասնակիցներին խորհուրդ տվեց ընտրել չկրկնվող նորարական գաղափար և ուշադրություն դարձնել դրա կատարողականի վրա` միաժամանակ ավելորդ չլարվելով և վայելելով փառատոնի միջավայրը:

ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 283 881

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:37, 01/04/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: