|
|
|
|
|
Նորություններ / Պահոց
29/12/2016
"Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխություն՝ ՀՀ ԳԱԱ-ում
|
|
|
|
|
Սույն թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ "Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական" մրցանակաբաշխությունը:
"Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում" անվանակարգում առաջին մրցանակի (800 000 դրամ) արժանացավ քաղաքական գիտությունների դոկտոր, "Կովկաս" ինստիտուտի փոխտնօրեն, Սերգեյ Մինասյանը "Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում" աշխատանքի համար:
"Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները" անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը "Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014թթ.)" աշխատանքի համար:
"Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք և առաջնահերթություն" անվանակարգում երկրորդ մրցանակի (500 000 դրամ) արժանացավ բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
"Հայաստանի Հանրապետությունը և 21-րդ դարի մարտահրավերները" անվանակարգում երրորդ մրցանակի (300 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը "Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում" աշխատանքի համար: «Հայաստանի և համայն հայության անելիքները Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, հատուցման հասնելու խնդրում» անվանակարգում խրախուսական մրցանակի (200 000 դրամ) արժանացավ պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանը "Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին: Ուղեցույց երիտասարդ դեսպանին" աշխատանքի համար:
Մրցույթը հայտարարվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Մրցույթին ներկայացված աշխատանքներն արտացոլում են 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունը ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները, ՀՀ պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն:
Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9 գիտնականներ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն 29.12.2016թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024
1lurer.am |
01/11/2024
hesc.am |
31/10/2024
hesc.am |
30/10/2024
proshloe.com |
Կայքը հաճախել են 7 156 352
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|