ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Սոս Աղայան
Ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
14/02/2025
Մեկնարկեց «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովը

Սույն թվականի փետրվարի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով համաժողովը, որը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը։ 

Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները` տեխնոլոգիաների և ֆորմալ, բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ստեղծած արդյունքների միջոցով։

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը։ «Գիտուժը շատ կառուցողական կերպով համախմբել է կառավարությանը,  ակադեմիային, մասնավոր ոլորտին՝ ամուր գիտական էկոհամակարգ ստեղծելու նպատակով։ Հայաստանը չունի այդ շքեղությունը՝ ժամանակը, և պետք է արագ դառնա անվտանգ, գիտելիքի վրա հիմնված երկիր։ 21-րդ դարում սա ազգային գոյատևման և զարգացման միակ ճանապարհն է։ Մեզ անհրաժեշտ են բարձրակարգ գիտնականներ և ինժեներներ՝ զինված նորագույն գիտելիքներով։ Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ունենանք գիտական առաջընթացին նպաստող միջավայր», - ասաց Բրյուս Պողոսյանը։

Համաժողովի առաջին օրվա թեմաները նվիրված էին հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտին։ Հայաստանի մարտահրավերները և զարգացման տեսլականը քննարկեցին Մյունստերի համալսարանի, Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի, Հայկական տնտեսագիտական միության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հրանուշ Խառատյանը,  հայերենագետ (Վանաձոր-Լեյդեն-Վյուրցբուրգ) Հրաչ Մարտիրոսյանը,  պատմաբան-ցեղասպանագետ (ՀՑԹԻ, ՀԱՀ, ԵՊՀ) Սուրեն Մանուկյանը, ՀԱՀ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար, մատենագետ Մերուժան Կարապետյանը։

«Մենք չունենք հստակ ձևակերպում՝ որոնք են մեր առաջնահերթությունները։ Մեր գիտնականներն՝ իրենք, են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակի վերլուծություններ», - ասաց Հրանուշ Խառատյանը։ 

«Պետությունը չի ձևակերպել պատվեր և այդ պայմաններում մեզանից ինչ-որ բան է ակնկալում, քննադատում գիտնականներին այն դեպքում, երբ համապարփակ ռազմավարություն չի մշակել, թե դեպի ուր պետք է  շարժվի մեր հասարակագիտությունը։ Պետության և գիտնականների մտքի միջև խզում կա։ Ես կցանկանայի ավելի ամուր տեսնել այդ կապը՝ պետություն և գիտական համայնք», - նշեց Սուրեն Մանուկյանը։ 

Հրաչ Մարտիրոսյանը կարևորեց Հայաստանի ներսում քննադատական մտքի զարգացումը և գիտական արդյունքների միջազգայնացումը։ «Գիտական ուսումնասիրությունները պետք է միջազգային լեզվով սփռվեն աշխարհով և ծառայեն ակադեմիական և գոյութենական մարտահրավերներին», -  նշեց Հրաչ Մարտիրոսյանը։

Զարեհ Ասատրյանը շեշտեց գիտնականներին երկրում պահելու, նաև հանրային քննարկման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը․  «Խորը քննարկումները կբերեն նրան, որ հասարակությունը կձևավորի միասնություն շատ դժվար բարեփոխումների շուրջ, և պետությունը խթան կունենա ավելի խորը մտածելու»։

Խոսնակները նաև քննարկեցին հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում կիրառականության խնդիրները։ Իսկ գիտական քաղաքականության հարցերը քննարկեցին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տվյալների հավաքագրման և վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Մանուսյանը,  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Միջազգայնացման հարցերը քննարկեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀԱՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը,  ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Նարեկ Սուքիասյանը։

Մտքի կենտրոնների գործունեությանն անդրադարձան «ԱՊՐԻ Արմենիա»-ի հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ԵՊՀ դասախոս Աննա Գևորգյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, գլխավորտնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը,  Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Հայկ Քոչարյանը։ 

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն փետրվարի 15-ին։ Կքննարկվեն ֆորմալ և բնական գիտությունների և տեխնոլոգիայի ոլորտները, դրանց ռազմավարական նպատակները և իրականացման ճանապարհները, ինստիտուտների, համալսարանների և մասնավոր հատվածի դերը, պաշտպանական անվտանգության հարցեր։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.02.2025թ․


Ազդեր








Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ՄքՄասթեր համալսարանը (Կանադա) ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) հովանու ներքո անց են կացնում «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» խորագրով առաջադեմ հետազոտությունների աշխատաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճ, Մարշալ Բաղրամյան պող., 24)

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին

Ս․թ․ ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը, ՀՐ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով

Ս.թ. մայիսի 5-8-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով (ք.Երևան, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք)

2025թ. մայիսի 5-9 ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում անց է կացնում 17-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ. hունիսի 23-25-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Ակադեմիկոս Ա.Ռ.Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի 4-րդ միջազգային գիտական դպրոց-գիտաժողովը» Երևան և Սևան քաղաքներում: Մանրամասները՝ https://school.iapp.am/

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
Կայքը հաճախել են
7 282 056

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:27, 28/03/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: