ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը կնքեցին ռազմավարական համագործակցության մասին հուշագիր։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մասնագիտական-փորձագիտական աջակցության և խորհրդատվության տրամադրման նպատակով։ Արևելագիտության ինստիտուտի երիտասարդ հետազոտողները կունենան հնարավորություն ներգրավվելու պետական տեղեկատվական

քաղաքականության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներում, իսկ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին կտրամադրվի աջակցություն արևելագիտության ոլորտում գիտական գործունեություն ծավալելու համար։

Երկու կառույցները կմշակեն և կիրականացնեն համատեղ նախագծեր արդիական հարցերի շուրջ, կկազմակերպեն գիտաժողովներ, ֆորումներ, սեմինարներ, ամառային և ձմեռային դպրոցներ, կլոր սեղաններ ու վարպետաց դասեր։ Նախատեսվում է նաև երկկողմ աջակցություն գիտավերլուծական աշխատանքների հանրայնացման հարցում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․01․2025թ․