National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Sos Agaian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
21/11/2024
Գիտության և կրթության ներկայացուցիչները քննարկեցին հայոց լեզվի զարգացման միտումները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում

Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 100 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերից։ 

Համաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցեր։  

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Ես բարձր եմ գնահատում ձեր առաքելությունը, քանի որ դուք եք սովորեցնում ուղղագրություն և ուղղախոսություն։ Լեզուն անընդհատ հարստանում է, նոր տերմիններ են առաջանում։ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ ստեղծվել է տերմինաշինության մասնագիտական խորհուրդ, որում ընդգրկված են մեր հանրապետության լավագույն լեզվաբանները։ Ձեր խնդիրն է աճող սերնդին հասկացնել, որ չնայած տեխնիկական հնարավորությունների աճին, արհեստական բանականության հնարավորություններին, մարդը պետք է կարողանա ճիշտ գրել և ճիշտ խոսել իր լեզվով։ Լեզվին տիրապետելու համար պետք է շատ կարդալ գրական գործեր և անընդհատ լինել լեզու սովորելու ընթացքի մեջ», - ասաց ակադեմիկոս Սուվարյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման վարչության պետ Կամո Աթայանը նշեց․ «Մեր լեզուն հետաքրքիր ու հարուստ է, բայց հասարակական զարգացումները նրա առաջ ևս դնում են խնդիրներ՝ հնարավորինս հղկել, զարգացնել հայերենով ուսուցման լեզուն ու գտնել բարդ գիտությունը յուրաքանչյուրի հնարավորություններին ու ընդունակություններին համապատասխան, հանրամատչելի ներկայացնելու ուղիներ։ Ձեր ստանձնած առաքելությունը բարդ ու պատասխանատու է։ Այն հաջողված կլինի միայն անհատական գիտական հետաքրքրությունները մշտապես լրացնելու դեպքում»։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտքարտուղար, Լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Մերի Սարգսյանը նշեց, որ գիտատեխնիկական զարգացման դարաշրջանում գերխնդիր է կրթության և գիտության շաղկապումը։ «Այս չափանիշը կրթության որակի ապահովման համաեվրոպական չափանիշներից մեկն է, և հենց սա է մեր կենտրոնի ռազմավարության հիմքում։ Այսօր հաճախ ենք տարբեր հարթակներից լսում, որ հայոց լեզուն կորցրել է իր դերակատարումը, որ չունի այն մեծ ազդեցությունը, որն ունեցել է նախկինում։

Բայց բավական է` մուտք գործենք գիտության և տեխնիկայի խաչմերուկներից հանդիսացող Ինժեներական քաղաք, կտեսնենք հայագիտությունը ներկայացնող գրառումներ, իսկ Գիտության և տեխնիկայի թանգարանում կտեսնենք հայագիտության հսկաներին։ Միավորենք մեր ուժերը, ստեղծենք ակադեմիա-բուհ-դպրոց էկոհամակարգի առողջ փոխգործակցություն՝ մեր ուժերը ծառայեցնելու գիտության և կրթության հետագա զարգացմանը», - ասաց Մերի Սարգսյանը։

Համաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.11.2024թ․


Notices








From March 30 to April 2, 2025, the Institute of Molecular Biology of the National Academy of Sciences of RA and McMaster University (Canada) are holding an Advanced Research Workshop under the auspices of NATO (North Atlantic Treaty Organization) entitled "Low dose radiation risks: present research and future perspectives" (the Round Hall of NAS OF RA, Marshal Baghramyan Ave., 24)

On April 15, 2025, COST (European Cooperation in Science and Technology) Infoday will be organized in Yerevan

On April 29, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA, the Institute of Language after H. Acharian of NAS RA and the Institute of Literature after M. Abeghyan of NAS RA will organize a Pan-Armenian scientific conference on the topic "Armenian language and Armenian Literature: development trends, opportunities for popularization and their reflection in the educational process"

On May 5-8, 2025, the Scientific Center of Zoology and Hydroecology of the National Academy of Sciences of RA and the Yerevan State University are jointly organizing an International conference "Biodiversity, Conservation and Climate Change" (Yerevan, NAS RA main building)

On 5-9 May, 2025, Byurakan Astrophysical Observatory after V.Ambartsumian of NAS RA organizes 17th Armenian-Georgian Astronomical Colloquium in Byurakan

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On 23-25 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "International scientific school-conference 4 on acoustophysics after academician A.R. Mkrtchyan", in Yerevan and Sevan. For more information see: https://school.iapp.am/

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/03/2025

Գիտության դեմքեր․ Վահե Թորոսյան
1tv.am
27/03/2025

«Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ՝ 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի»
aravot.am
20/03/2025

Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար. Հայ ակադեմիական արվեստագիտության երիտասարդական թևի առօրյայից
aravot.am
19/03/2025

Գիտության դեմքեր․ Աստղիկ Հովհաննիսյան
1tv.am
This site has been visited
7 282 157

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:53, 31/03/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am