National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
News
25/10/2024
Կայացավ Բյուրականի աստղադիտարանի Յունեսկօ-ի արժեքին նվիրված կենտրոնի բացման արարողությունը

Ս/թ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքին նվիրված կենտրոնի բացման արարողությունը։ 

ԲԱ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք հանդիսացող հանրաճանաչ Մարգարյանի շրջահայությանը (գրանցվել է 2011 թվին)։ Այս արժեքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հայկական ընդամենը 14 և փաստագրական 4 արժեքներից մեկն է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ցանկերում ընդգրկված աշխարհի բոլոր արժեքների մեջ հազվագյուտ գիտական արժեքներից մեկը։ Նրա հիման վրա է ստեղծվել նաև Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO):

Հիշեցնենք, որ Մարգարյանի շրջահայությունը (Առաջին բյուրականյան շրջահայություն), ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) և պարունակում է Բյուրականի աստղադիտարանում հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի և նրա գործընկերների կողմից 1965-1980 իրականացված եզակի աստղագիտական շրջաhայության գրառումները։ Շրջահայությունը ներառում էր Տիեզերքի երբևէ կատարված ամենամեծ աստղագիտական սպեկտրադիտական ուսումնասիրությունը և համարվում է 20-րդ դարի դիտողական աստղագիտության մեծագույն ձեռքբերումներից մեկը։

Այս ուսումնասիրությունները կատարվել են ԲԱ 1մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակով։ Դրանք ընդգրկում են ողջ հյուսիսային երկինքը և հարավային երկնքի մի մասը բարձր գալակտիկական լայնություններում, ինչպես նաև Ծիր Կաթնի որոշակի հատված։ Այն թվայնացվել է 

2002-2007թթ․ Արեգ Միքայելյանի և իր թիմի կողմից՝ ստեղծելով թվայնացված Առաջին Բյուրականյան շրջահայությունը՝ ցածր դիսպերսիայով սպեկտրեևի քանակով (40 միլիոն սպեկտր) ամենամեծ շտեմարանն է աշխարհում և բոլոր բնագավառներում թվայնացման առաջին նախագիծն է Հայաստանում:

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
25․10․2024թ․


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 155 954

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:00, 19/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am