ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
27/09/2024
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողովը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։ Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ և հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Պարարվեստը մեր մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Այն գործողությունների շարք է, որն իր շարժումներով որոշակի խոսք է ասում աշխատանքի մասին, սիրո մասին, պատերազմի մասին։ Այս տեսակետից պարն ունի գիտական հետազոտական նշանակություն, և այս գիտաժողովը կարևոր է, որպեսզի ոչ միայն մեկնաբանի պարը որպես արվեստի տեսակ, այլև մշակվեն մեթոդներ, սկզբունքներ պարը որպես արվեստի տեսակ զարգացնելու համար։ Շատ ողջունելի է, որ գիտաժողովը նվիրված է պարարվեստի նվիրյալ Գագիկ Գինոսյանի հիշատակին», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ պարը կարևոր նշանակություն է ունեցել հայ ինքնության համար։ «Գագիկ Գինոսյանը վերջին շրջանում ամենամեծ նպաստն է ունեցել պարի զարգացման գործում։ Այսօր կարևոր է քննարկել պարի բանահյուսական համատեքստը, որովհետև պարը միայն շարժում չէ, տեքստ է, որը մենք կարող ենք վերծանել և հասկանալ», - նշեց Արսեն Բոբոխյանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կիսվեց Գագիկ Գինոսյանի մասին հիշողություններով և նշեց, որ Գինոսյանն իր գործունեությամբ որպես ժառանգություն թողել է պարարվեստի դպրոց։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, պարագետ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանը նշեց, որ պարարվեստը հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից է, և դրա պահպանության, արժևորման խնդիրներն արդիական են բոլոր ժամանակներում։ «Այսօր առանձնահատուկ պետք է նշենք ազգագրագետ, պարագետ Սրբուհի Լիսիցյանի ներդրումը համաշխարհային և հայ էթնոպարագիտության, էթնոխորեոլոգիայի ասպարեզում և ում ուղենիշներով և դպրոցի հիման վրա նաև իր գործունեությունն էր ծավալում Գագիկ Գինոսյանը», - ասաց Նաիրա Կիլիչյանը։ Նա շեշտեց, որ ներկայում ոլորտում սակավաթիվ են երիտասարդ հետազոտողները, և այս խնդիրը լուրջ մարտահրավեր է հայ պարագիտության հետագա ընթացքի և շարունակության համար։ «Երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը միակ ուղին է, որը կնպաստի հայ պարագիտական դպրոցի զարգացմանը, ինչպես նաև արդի շրջանի հետազոտական աշխատանքների ներկայացմանը Հայաստանում և միջազգային գիտական ասպարեզում», - ասաց Նաիրա Կիլիչյանը։ 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, բանագետ-լեզվաբան Տորք Դալալյանը նշեց, որ պարի ազգագրական հետազոտությանը նվիրված մեծամասշտաբ գիտաժողով անցկացնելու գաղափարը ծագել էր դեռ Գագիկ Գինոսյանի ողջության օրոք։ «Պարագիտական մի գիտաժողով պետք է կազմակերպեինք, քանի որ պարը մեր գիտության կարևոր բաղադրիչներից մեկն է՝ գուցե ինչ-որ տեղ անտեսված։ Կազմակերպչական աշխատանքների ժամանակ եկավ Գագիկ Գինոսյանի մահվան գույժը, և որևէ տարակարծություն չառաջացավ կազմկոմիտեի մեջ, որ գիտաժողովը պետք է նվիրվի հենց իր հիշատակին։ Գինոսյանը կարողացավ իր գործունեության շնորհիվ պարը դարձնել մասսայական երևույթ Հայաստանում։ Նա պարն ուսումնասիրում էր ոչ միայն գիտական տեսանկյունից, այլև բերեց կիրառական դաշտ և դրանով ցույց տվեց, որ հետազոտական աշխատանքը կարող է շատ արդյունավետ կերպով շաղկապվել կիրառականության հետ», - ասաց Տորք Դալալյանը։ Գիտաժողովի ընթացքում գիտնականներն ու հետազոտողները կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված պարագիտության, պարարվեստի պատմությանը, հնագույն պարին և ծեսին, Գագիկ Գինոսյանի ստեղծագործական ժառանգությանը։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։ 

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.09.2024թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 157 541

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:12, 22/11/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: